ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահի հետ։ Այդ մասին հայտարարել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա պատմել է, որ օդանավակայանից Պուտինը ուղևորվել է Սիրիայում ռուսական զորքերի հրամանատարական կետ, որտեղ նրան սպասել է Բաշար Ասադը՝ գրում է ria.ru-ն։
Նշվում է, որ երկու երկրների ղեկավարները լսել են զինվորականների հաշվետվությունները երկրի տարբեր շրջաններում իրավիճակի մասին։
Պեսկովի խոսքով՝ Ասադի հետ հանդիպման ընթացքում Պուտինը նշել է, որ «սիրիական պետականության և տարածքային ամբողջականության վերականգնման գործում» ահռելի ճանապարհ է հաղթահարվել։