Sony ընկերության խաղային բաժանմունքի նախագահ Ջիմ Ռայանը CES-2020-ի ցուցադրության ժամանակ ներկայացրել է PlayStation 5 խաղային համակարգչի յուրահատկությունները՝ գրում է ria.ru-ն։
Նոր սերնդի սարքը կունենա հատուկ չիպ 3D ձայնի համար, Ultra HD Blu-Ray մեխանիզմ, բարձր արագությամբ SSD և ճառագայթների հետագծման մեխանիզմ։
PlayStation 5-ը շուկա կմտնի 2020 թվականի վերջին։