Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Չեմ տեսել, որ ինչ-որ մեկը կոնկրետ հրահանգներ տար Ղարաբաղից եկած ամբողջ անձնակազմին. Մարտի 1-ի գործով վկայի ցուցմունքը

«Առաջին լրատվական»-ը հրապարակում է Մարտի 1-ի գործով հարցաքննված վկա Կ. Ղ.-ի ցուցմունքը:

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2008թ. մարտի 1-ի իրադարձությունների օրերին ԼՂՀ ՊԲ ծառայողները տեղակայվել են կենտրոնական հավաքակայանում։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Իմ հիշելով՝ 2008թ. փետրվարի վերջերին՝ 24-ին կամ 25-ին, ես զորամասի հրամանատարի թույլտվությամբ իմ անձնական գործերով գտնվում էի Արթիկ քաղաքում։ Այդ ժամանակ ինձ զանգահարեց մեր զորամասի աշխատակիցներից մեկը, այս պահին չեմ հիշում, թե ով, ասաց, որ Ղարաբաղից զորք է գալու հավաքակայան, ովքեր պետք է տեղակայվեն հավաքակայանի զորանոցներում, ասացին նաև, որ ՊՆ նախարարի հրամանով պետք է ողջ ՊՆ անձնակազմը գտնվի զորանոցային պայմաններում։ Հաջորդ օրը առավոտյան գնացել եմ հավաքակայան և տեսել, որ զորանոցում տեղակայված են զինվորականներ, նրանց հագին կար «նատովկա» տեսակի համազգեստ, նրանցից մի մասի համազգեստի վրա կային ուսադիրներ, իսկ մի մասի վրա՝ բացակայում էին։ Հավաքակայանի աշխատակիցներից իմացա, որ նրանք նախորդ օրը գիշերն են եկել՝ Ղարաբաղից։ Հավաքակայանի բակում տեսա կայանված մոտ 15 «Սատկո» տեսակի ավտոմեքենաներ և 5-6 «ՈՒԱԶ Վիլիս» տեսակի ավտոմեքենաներ, սակայն չեմ հիշում, թե դրանց վրա ինչ համարանիշներ էին տեղադրված։ Զորամասի հրամանատար Անդրանիկ Հակոբյանը ասաց, որ ՀՀ ՊՆ ընդհանուր սննդի բազայում տեղյակ են Ղարաբաղից եկած զորքի մասին և պետք է տրամադրեն զորքին համապատասխան քանակի սնունդ։ Ղարաբաղից եկած զորքի ընդհանուր թիվը կլիներ մոտավորապես 300-400 հոգի։ Ես մեքենայով գնացել էի  Երևան քաղաքի Արեշ թաղամասում գտնվող ՀՀ ՊՆ սննդի բազա, հրամանատարի կողմից լիազորագրի հիման վրա սննդի բազայից ստացել եմ տեղակայված զորքի քանակին համապատասխան սնունդ և բերել եմ հավաքակայան։ Ես երեք-չորս օրը մեկ գնում էի սննդի բազա, ստանում սնունդը և բերում հավաքակայան։ Իմ հիշելով՝ Ղարաբաղի զորքի գալուց 3-4 օր հետո նրանց մի մասը իրենց ավտոմեքենաներով հեռացան հավաքակայանից։ Ես նրանց գնալը չեմ տեսել, ինձ այդ մասին ասացին հավաքակայանի աշխատակիցները։ Նրանց գնալու նույն օրը մեր հրամանատարը ինձ ասաց, որ ճաշարանին տրամադրեմ սննդի հերմետիկ փակվող թերմոսներ, որոնցով պետք է տաք սնունդ տանեին զորամասից այդ օրը դուրս եկած զինվորականների համար։ Ես տրամադրել եմ թերմոսները, որից հետո իմացա, որ Ղարաբաղից եկած զինվորականների մի մասը իրենց ավտոմեքենաներով դուրս էին եկել հավաքակայանից, գնացել և տեղավորվել էին ՀՀ կառավարության շենքում, և թերմոսներով տաք սնունդը ամեն օր նրանց համար տարվում էր ՀՀ կառավարության շենք։ Իմ հիշելով՝ Ղարաբաղից եկած զորքին նրանց գալուց մի քանի օր հետո տրամադրվեց ՀՀ ՊՆ համազգեստ։ Անդրանիկ Հակոբյանը մեր ծառայողներին մշտապես ասում էր, որ հեռու մնանք Ղարաբաղից եկած զինվորականներից, նրանց հետ ոչ մի շփում չունենանք։

Նշված զինվորականները բոլորը խոսում էին Ղարաբաղի բարբառով, նրանց ընդհանուր տարիքը կլիներ մոտավոր 30-45 տարեկան, նրանք ժամկետային զինծառայողներ չէին, իմ իմանալով՝ նրանց մի մասը սպաներ էին, իսկ մյուս մասը՝ պայմանագրային զինծառայողներ։ Ես ընդհանուր խոսակցություններից իմացել եմ, որ Ղարաբաղից եկած զորքի մեջ է նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի տղան, որը կոչումով լեյտենանտ է, սակայն ես նրան դեմքով չեմ ճանաչում։ Դրանից հետո տեղի ունեցան մարտի 1-ի իրադարձությունները։ Նշված իրադարձությունների ժամանակ Ղարաբաղից եկած զինվորականները հավաքակայանից դուրս չեն եկել և մշտապես գտնվել են հավաքակայանում։ 2008թ. մարտի սկզբներին ես տեսա, որ հավաքակայան եկավ գեներալ Յուրի Խաչատուրովը, նա հանդիպեց մեր հրամանատար Անդրանիկ Հակոբյանի հետ, միասին գնացին հրամանատարի աշխատասենյակ։ Տեղյակ չեմ, թե այլ անձինք գնացե՞լ են այդ ժամանակ հրամանատարի աշխատասենյակ, թե՞ ոչ, չեմ տեսել, թե երբ է Յուրի Խաչատուրովը հեռացել հավաքակայանից։ Նշված զինվորականները իրենց ավտոմեքենաներով հավաքակայանից հեռացան 2008թ. ապրիլի վերջերին, նրանք գնացել են լուսաբացին, սակայն ես նրանց հեռանալու պահին հավաքակայանում չեմ եղել։ Նրանց հեռանալուց հետո հավաքակայանի ամբողջ անձնակազմը սկսեց կարգի բերել հավաքակայանը, որպեսզի այն պատրաստ լիներ ամառային զորակոչին։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ԼՂՀ ՊԲ ծառայողները ի՞նչ նպատակով էին եկել Հայաստան և տեղակայվել ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում։

Պատասխան- Ես տեղյակ չեմ, թե նրանք ինչ նպատակով էին եկել Հայաստան և տեղակայվել հավաքակայանում, քանի որ հրամանատարը մեզ բոլորիս ասել էր, որ շփում չունենանք նրանց հետ, այդ իսկ պատճառով ես նրանցից ոչ ոքի հետ չեմ շփվել։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ով էր ղեկավարում ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողների գործողությունները։

Պատասխան- Ընդհանուր ղեկավարումը չգիտեմ, թե ով էր կատարում, չեմ տեսել, որ ինչ-որ մեկը կոնկրետ հրահանգներ տար Ղարաբաղից եկած ամբողջ անձնակազմին։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողներին հավաքակայանի զինանոցից կամ ՀՀ ՊՆ զորամասերի զինանոցներից զենքեր տրվե՞լ են, թե՞ ոչ։

Պատասխան- Հավաքակայանը այդ ժամանակ զինանոց չի ունեցել, ես չեմ տեսել, որ նրանց զենքեր տրամադրվեն, ընդհանուր խոսակցությունից ես լսել եմ, որ նրանք իրենց զենքերը իրենց հետ բերել են։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողները հավաքակայանում գտնվելու ընթացքում ֆինանսավորվե՞լ են, թե՞ ոչ, եթե այո, ապա ո՞ւմ կողմից։

Պատասխան- Տեղյակ չեմ՝ նրանք ֆինանսավորվե՞լ են, թե՞ ոչ։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե Ձեր անձնակազմը հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողների հետ առնչվո՞ւմ էր, թե՞ ոչ, վերջիններս ԼՂՀ ՊԲ ո՞ր զորամասերի ծառայողներ էին։

Պատասխան- Ինչպես արդեն նշեցի՝ մեր հրամանատարի պահանջով հավաքակայանի աշխատակիցները չեն շփվել Ղարաբաղից եկած զինվորականների հետ։ Հրամանատարի ասելով, ինչպես նաև ընդհանուր խոսակցություններից, իմացել եմ, որ նրանք եկել են Ղարաբաղից, սակայն թե որ զորամասերից՝ տեղյակ չեմ։

Հարց- Տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հավաքակայանում տեղակայված ԼՂՀ ՊԲ ծառայողների կողմից անվտանգության ապահովում է իրականացվել նաև ՀՀ ԱԺ-ում և նախագահական նստավայրում։ Ի՞նչ կասեք այս մասին, նշված վայրեր հավաքակայանից սնունդ տարվե՞լ է, թե՞ ոչ։

Պատասխան- Ես լսել եմ միայն, որ Ղարաբաղից եկած զինվորականները գտնվել են ՀՀ կառավարության շենքում, և սնունդը տարվել է այնտեղ։

Հարց- Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից հավելյալ սնունդ է տրամադրվել հավաքակայանին՝ Ղարաբաղից եկած զինվորականների համար։ Ի՞նչ կասեք այդ մասին։

Պատասխան- Հավելյալ սնունդ տրամադրվել է, սակայն ես չգիտեմ, թե դրանք ում կողմից են տրամադրվել։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե նշված օրերի ընթացքում հավաքակայան ո՞ր բարձրաստիճան պաշտոնատար անձինք են այցելել, ի՞նչ նպատակով, ո՞ւմ հետ են հանդիպումներ ունեցել։

Պատասխան- Ես տեսել եմ միայն Յուրի Խաչատուրովին, ով հանդիպել է մեր հրամանատար Անդրանիկ Հակոբյանի հետ։

Հարց- Առաջարկում եմ հայտնել, թե Դուք կոնկրետ որտեղի՞ց և ումի՞ց եք ստացել ԼՂՀ ՊԲ զինծառայողների համար տրամադրված սնունդը։

Պատասխան- Ես այն  ստացել եմ Երևան քաղաքի Արեշ թաղամասում գտնվող ՀՀ ՊՆ սննդի բազայից, ապրանքատեսակները ստացել եմ տարբեր աշխատակիցներից, նրանց անունները չեմ հիշում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում