Saturday, 20 04 2024
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը

Կրկնակի հարված Էրդողանին. հայկական գործոնը

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն Սուրբ ծննդի առիթով այցելել է Ստամբուլի հայոց պատրիարքարան և շնորհավորել: Հետո նա այցելել է հայկական եկեղեցի:

Այցն ինքնին բավականին հատկանշական իրողություն է ընդհանուր միջազգային համայնապատկերում և առավել նշանային կարող է դիտարկվել մերձավորարևելյան հայտնի նոր զարգացումների և հեռանկարների համատեքստում, որոնք կարող են բերել ռեգիոնալ մեծ խաղում վերադասավորումների: Դրա արդյունքը կամ հետևանքը կարող է լինել այն, որ էապես նվազի Թուրքիայի դերը՝ որպես սցենարային հավանական զարգացումներից մեկի կամ նույնիսկ մի քանիսի հավանական տարբերակ: Դա իր հերթին էական ազդեցություն կարող է ունենալ Էրդողանի ներքին քաղաքական դիրքերի վրա, որոնք արդեն իսկ ենթարկվել են նշանային ցնցման հենց Ստամբուլում: 2019 թվականին Էրդողանը Ստամբուլում քաղաքապետի ընտրություններում պարտվեց: Ընդ որում, նրա կուսակցության թեկնածուն պարտվեց երկու անգամ: Առաջինից հետո Թուրքիայի նախագահը հասավ նրան, որ ԿԸՀ-ն չեղարկեց արդյունքը, սակայն երկրորդ անգամ ընդդիմադիր թեկնածուն դարձյալ հաղթեց, այն էլ՝ ավելի համոզիչ: Փորձագետները գնահատեցին, որ Ստամբուլից սկսված Էրդողանի վերելքը Ստամբուլում էլ կավարտվի, և այնտեղից սկսվում է նրա անկումը:

Այն, որ Թուրքիայի նախագահն իր արտաքին քաղաքականության համատեքստում դառնում է ավելի ագրեսիվ, գործնականում խոսում է հենց ներքին կյանքում նրա դիրքերի ավելի թույլ լինելու մասին, ինչն էլ նա փորձում է փոխհատուցել արտաքին ագրեսիվությամբ: Սակայն արտաքին միջավայրում Թուրքիայի մարտահրավերները իրապես ուժգնանում են ու բարդանում: Գործնականում Անկարան ներկայումս միայն Մոսկվայի հետ է պահպանում, այսպես ասած, անամպ՝ առերևույթ անամպ հարաբերություն, ինչը, սակայն, չափազանց քիչ է մերձավորարևելյան նոր իրադրության և Իրանի ակնհայտորեն նոր և առավել հավակնոտ դերի պայմաններում:

Իսկ 2019 թվականին Էրդողանը ոչ միայն Ստամբուլում ստացավ ուժգին հարված ու կրկնակի, այլ նաև Վաշինգտոնում՝ դարձյալ կրկնակի: Կոնգրեսի երկու պալատները ճանաչեցին Հայոց ցեղասպանությունը, իսկ Սպիտակ տունն ակնհայտորեն չխոչընդոտեց դրան՝ այդպիսով արձանագրելով հայկական հարցի միջազգային նոր մակարդակ ու հարթություն:

2019-ի այդ ֆոնին, նաև 2020-ի ռեգիոնալ դրամատիկ մեկնարկի համատեքստում Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետի այցը Հայոց պատրիարքարան և շնորհավորանքը Սուրբծննդյան կապակցությամբ ստանում է անշուշտ բավականին ընդգրկուն քաղաքական տողատակ՝ դրանում հայկական գործոնի նշանակալիության ևս մի հատկանշական դրսևորմամբ, նկատի ունենալով նաև հանգամանքը, որ Էրդողանը հենց, այսպես ասած, հայկական ծագման մեղադրանքն էր նաև փորձում օգտագործել Ստամբուլի քաղաքապետի ընտրությանն իր մրցակցի դեմ, ինչը փաստորեն չօգնեց Էրդողանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում