Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի դեմ սեռական ոտնձգությունների նոր մեղադրանքներ են առաջադրվել, հաղորդում է CNN-ը:
Լոս Անջելեսի դատախազները Վայնշտեյնին մեղադրել են 2013-ին մեկ կնոջ բռնաբարության և մյուսի նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ:
Ներկայումս պրոդյուսերի դեմ հարուցված ութ գործ կա, հայտարարել են Լոս Անջելեսի շրջանային դատախազի գրասենյակից:
Հոլիվուդյան պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի շուրջ սկանդալը բռնկվել է 2017-ին, նա մեղադրվում է ավելի քան 80 կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ: