Առնվազն 32 մարդ է զոհվել և 190-ը վիրավորվել են ամերիկյան անօդաչուի հարձակման արդյունքում սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուզարկավորության ժամանակ առաջացած հրմշտոցի հետևանքով, հաղորդում է իրանական պետական հեռուստատեսությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր 35 զոհի և 48 վիրավորների մասին:
Հարյուր հազարավոր մարդիկ են հավաքվել Իրանի հարավ-արևելքում գտնվող Քերման քաղաքում, որտեղ ծնվել և մեծացել է գեներալ Ղասեմ Սոլեյմանին:
Հուղարկավորության կազմակերպման հանձնաժողովի ներկայացուցիչ Մեհդի Սադաֆին հաղորդել է, որ մարդկանց հսկայական ներհոսքի պատճառով այսօր անհնար է հուղարկավորություն անցկացնել: Սոլեյմանիի հուղարկավորության նոր ժամկետի մասին հայտնի կդառնա ավելի ուշ, հայտնում են իրանական լրատվամիջոցները: