WhatsApp-ում «ամանորյա վիրուս» է հայտնվել, գրում է gizchina.com-ը:
Ըստ պորտալի տեղեկությունների՝ չարամիտները տոնական շնորհավորանքի տեսքով վարակված վեբ էջերից հղումներ են ուղարկում օգտատերերին: Այս հղումները բացելուց հետո հաքերները օգտատիրոջ սմարթֆոնի կամ համակարգչի վրա պահվող անձնական տվյալների հասանելիություն են ստանում:
Պարբերականի համաձայն, չնայած վիրուսի պարզությանը, շնորհավորական հաղորդագրությունների առատության պատճառով, շատ օգտատերեր դրանք բացում են անուշադրության հետևանքով, ինչը վիրուսն ավելի վտանգավոր է դարձնում արձակուրդային սեզոնի ընթացքում: