Թուրքիայի հյուսիս-արևմուտքում հզոր ցիկլոնը 108 շենքի տանիք է պոկել, նաև 128 ծառ է տապալել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ստամբուլի քաղաքապետարանին:
Քաղաքի իշխանությունները նշել են, որ շարունակվող հորդառատ անձրևները և ուժգին քամին տրանսպորտի խափանման և վթարների թվի ավելացման պատճառ են դարձել: 61 օբյեկտներում տարհանում է տեղի ունեցել՝ հեղեղման պատճառով:
Նշվում է, որ տուժածներ չկան: