Ստամբուլի Sabiha Gokcen միջազգային օդանավակայանը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ Pegasus Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը դուրս էր եկել թռիչքուղուց, հայտնում է Daily Sabah-ը:
Պարբերականի համաձայն, միջադեպի արդյունքում ոչ ոք չի տուժել:
Հստակեցվում է, որ բոլոր չվերթները տեղափոխվել են մոտակա այլ օդանավակայաններ:
Պարզաբանվում է, որ դեպքը տեղի է ունեցել Ստամբուլում մոլեգնող ուժեղ քամիների և փոթորիկների հետևանքով, ինչը հանգեցրել է ավիացիոն և ծովային հաղորդակցությունների ընդհատումների ամբողջ քաղաքում: