Քենիայում տեղակայված ռազմաբազայի վրա «Ալ-Շաբաբ» ծայրահեղ իսլամիստական խմբավորման հարձակումը կապված չէ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: Այս մասին ասված է Միացյալ Նահանգների զինված ուժերի Աֆրիկյան հրամանատարության պաշտոնական հայտարարության մեջ:
«Աֆրիկյան հրամանատարությունը երեկվա հարձակումը չի գնահատում որպես Իրանի հետ կապված գործողություն»,- ասվում է հայտարարության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ գրոհայինները հարձակվել են Camp Simba քենիական ռազմաբազայի վրա, որն օգտագործվում է նաև ԱՄՆ զինված ուժերի կողմից: