Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ-Իրան զարգացումների հարցում Հայաստանի դիրքորոշումը օրինաչափ է, իսկ Արցախինը՝ այլ

Հայաստանի դիրքորոշումը ԱՄՆ-Իրան զարգացումների վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական է, և կարելի է ասել, որ հնչել է նույն բովանդակությունը, ինչ այլ հարևան երկրների դեպքում։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Իրանի «Արաքս» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը՝ հավելելով, որ նմանատիպ դիրքորոշումներ են որդեգրել, մասնավորապես, Աֆղանստանը, Արաբական երկրները, որոնք հայտարարել են, որ խաղաղության և կայունության կողմնակից են։

Հիշեցնենք, որ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ Հայաստանի ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ուղերձ է հղել ԱՄՆ-ի ու Իրանի ղեկավարներին՝ համոզմունք հայտնելով, որ նրանք իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որ իրավիճակը ավելի վատթարանա։

«Հայաստանի համար կայունությունը շատ կարևոր է, Հայաստանը ոչ միայն ունի տարածաշրջանում իր շահերը, այլև տարածաշրջանի երկրներում հայ համայնքների շահերը։ Իսկ ահա Թուրքիային ու Ադրբեջանին կարելի է առանձնացնել, քանի որ նրանց մոտեցումներում որոշակի երկվություն կար։ Եթե հետևել եք, նկատած կլինեք, որ ադրբեջանցիները բավական ուշ կողմնորոշվեցին և ոչ հստակ ու կայուն են։ Երբ Իրանի ԱԳ նախարարը խոսեց իրենց հետ, նոր իրենք դատապարտեցին, բայց դա արդեն ուշացած զրույց էր։ Ինչ վերաբերում է թուրքերին, նրանք թեև խոսում են խաղաղության մասին, բայց միաժամանակ իրանցիներին ասում են՝ ձեռնպահ մնացեք։ Նախօրեին էլ Չավուշօղլուն հայտարարեց, որ պատրաստ են միջնորդի դեր ստանձնել, և երկու կողմերին զսպվածության կոչ արեց։ Դրանից առաջ էլ Էրդողանը հայտարարել էր, որ պարսիկներն իրավունք ունեն պաշտպանվելու, և տպավորություն է, որ նրանք ցանկանում են անկայունությունը թեժացնել, դա իրենց ձեռնտու է, և նրանք այդ խաղն են առաջ տանում»,- ասաց Քեշիշյանը։

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարել է, որ Սոլեյմանիի սպանության համար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության ու ժողովրդի համար, Մովսես Քեշիշյանն ասաց, որ դա ցույց է տալիս, որ Արցախի դիրքորոշումն այս հարցում այլ է, Հայաստանի դիրքորոշումը, որպես միջազգայնորեն ճանաչված պետություն՝ այլ։

«Չմոռանանք, որ Արցախը ուղղակի սահման ունի Իրանի հետ, և Իրանի կայունությունն ու հզորությունը Արցախի համար շատ կարևոր է։ Ղարամյանի դիրքորոշումը դրական է, ես դրա մեջ ոչ մի վատ բան չեմ տեսնում։ Եթե այդ հայտարարությունն աներ Հայաստանի որևէ պաշտոնյա, նույնիսկ ավելի ցածր պաշտոն զբաղեցնող անձ, դա անընդունելի կլիներ։ Դա ցույց կտար, որ Հայաստանը գնում է նույն ճանապարհով, ինչ թուրքերը, որ տարածաշրջանում անկայունություն ստեղծվի։ Արցախի պարագայում ես կարծում եմ՝ պետք է ըմբռնումով մոտենալ։ Սա պետք է նաև պարտավորեցնի և՛ եվրոպացիներին, և՛ ամերիկացիներին այլ աչքով նայելու Արցախին։ Ի՞նչ պետք ունի Արցախը վտանգելու իր շահերը իր ամենամոտ հարևանի հետ»,- ընդգծեց նա։

Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը ևս կիսում է տեսակետը, որ պաշտոնական Երևանի հայտարարությունները օրինաչափ են՝ նկատի ունենալով ՀՀ արտաքին քաղաքականության գերակա ուղղություններն ու փոխլրացնող և հավասարակշիռ բազմակողմ դիվանագիտության կիրառման հրամայականը։

Հարցին, թե արդյոք Հայաստանը պե՞տք է լիներ ավելի ակտիվ կամ բացահայտ անցներ ԱՄՆ-ի կամ Իրանի կողմը, Գանդահարյանը պատասխանեց. «Ավելի ակտիվ լինելը դեկլարատիվ բնույթից այն կողմ դժվար է պատկերացնելը։ Եթե ակտիվը նշանակում է գերլարվածության մեղմացման առումով միջնորդություն անելու պատրաստակամություն, ապա, ներկա հանգամանքները նկատի ունենալով, ռեալ չեմ համարում նման հնարավորությունը։ Այլ հարց, որ չհայտարարված երկկողմ խոսակցություններում Երևանը կարող է նման պատրաստակամություն փոխանցած լինել։

Պաշտոնական լրահոսում չպետք է աչքաթող անել այն, որ Իրանի ԱԳ նախարարի նախաձեռնությամբ է եղել հեռախոսազրույցը Հայաստանի իր գործընկերոջ հետ։ Եվ սա կարևոր հանգամանք է»։

Ինչ վերաբերում է նրան, որ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարել է, որ «Սոլեյմանիի սպանության համար վրեժի լուծումը արժանապատվության խնդիր է Իրանի պետության, ժողովրդի համար», արդյոք սա վտանգավո՞ր հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ հայտարարողը պետական պաշտոնյա է, Գանդահարյանն արձագանքեց. «Ստեփանակերտից հնչած որևէ հայտարարություն, կարծում եմ, հաշվի կառնի մի կողմից՝ տարածաշրջանի գլխավոր խաղացող հարևան Իրանի հավասարակշռված դիրքորոշումը արցախյան հակամարտության նկատմամբ, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի համանախագահ միջնորդ լինելու անշրջանցելի դերը։ Կարծում եմ՝ այս դեպքում մեկնաբանվել է իրանյան հայեցակետը՝ հիմնվելով պաշտոնական Թեհրանի հայտարարությունների վրա։ Կարծում եմ՝ դա պիտի ընկալել իբրև Թեհրանի հայտարարության մեկնաբանություն»։

Հարցին, թե լարվածության այս պիկը ԱՄՆ-ի և Իրանի միջև ինչի՞ կարող է հանգեցնել, նա պատասխանեց. «Ցանկացած գերլարման և դրան զուգահեռ էսկալացիոն պիկերին հաջորդում են միջնորդավորված, ապա ուղղակի բանակցությունները։ Արդեն եվրոպական երկրները հայտարարել են Թեհրանի հետ ուղղակի բանակցելու մասին։ Ներամերիկյան մակարդակում այս հանգույցը գերշահարկումների է ենթարկվում, իսկ տարածաշրջանային առումով ամերիկյան ուժերի՝ Իրաքից հեռացումը կլինի բազմակողմ օրակարգ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում