Ամերիկյան Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում տղամարդը կրակ է բացել և վիրավորել 12 և 13 տարեկան երկու երեխաների՝ իր մեքենայի վրա ձնագնդի նետելու համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:
Ըստ ոստիկանության տվյալների, 12-ամյա աղջիկը և 13-ամյա տղան մյուս երեխաների հետ ձնագնդի են նետել մոտակայքով անցնող մեքենաների վրա:
Այդ մեքենաներից մեկի վարորդը հրազենից կրակ է բացել երեխաների վրա:
Նշվում է, որ հրազենային վնասվածքներ ստացած երեխաները հոսպիտալացվել են:
Ներկայումս ոստիկանությունը փնտրում է կասկածյալին: