ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն հետամուտ է Բելառուսի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության աջակցությանը։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Միացյալ Նահանգների Պետդեպի հայտարարությանը։
Նշվում է, որ Փոմփեոն հաստատել է այս հարցում ԱՄՆ վճռական պարտավորությունները։
«Ինչպես նաև նա ընդգծել է երկրների միջև երկկողմանի հարաբերությունների ամրապնդումը»,- նշված է Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ Փոմփեոն բարձր է գնահատել «Բելառուսի կողմից՝ Բաղդադում ամերիկյան դեսպանատան վրա գրոհի դատապարտումը»։