«Արդեն ունենք հաստատված դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունը, որը շնորհիվ արդարադատության նախարարության այս նոր կազմի՝ շատ կարճ ժամկետներում դարձավ իրականություն: Կարևոր են նաև մարդու իրավունքների ռազմավարության փաստաթղթի ընդունումը, հակակոռուպցիոն ռազմավարության ընդունումը»,- ամփոփելով 2019 թվականը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով՝ կարևոր փաստաթղթերն արդեն սեղանին են. «Բայց ես ցանկանում եմ, որ 2020-ին ունենանք նոր Սահմանադրություն, որը անցյալում կթողնի պետության զավթումը սահմանադրական մակարդակում ամրագրող Սահմանադրությունը»:
Սաքունցն ընդգծեց, որ գործող Սահմանադրությունն ընդունվել էր պետության զավթման շարունակականությունն ապահովելու համար՝ ի դեմս Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնից վարչապետի պաշտոնին անցնելու. «Այստեղ անձի փոփոխությունը կարևոր չէ. ով ուզում է լինի՝ այդ Սահմանադրությունը պետության զավթման Սահմանադրություն է, որովհետև իր մեջ ունի «կայուն քաղաքական մեծամասնություն» հասկացությունը: Այսինքն՝ իր բովանդակությամբ դա հենց միակուսակցական քաղաքական համակարգի Սահմանադրություն է, և դա հենց կոչվում է պետության զավթման Սահմանադրություն»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: