Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ուրիշի հողում՝ «հայրենիք»․ հետախուզվող պաշտոնյաների ուշագրավ ցանկը

2019-ի հետախուզվողները

 Անցած տարին բումային էլ հարուցված քրեական գործերի քանակով։ Իրավապահ համակարգը մեկը մյուսի հետևից ուշագրավ քրեական գործեր հարուցեց։  Նախկին պաշտոնյաներից ամենահեռատեսները հասցրին լքել երկիրը։ Ու քանի դեռ իրավապահ մարմինները զբաղված էին նրանց փնտրելով, մյուս դռնից երկիրը լքեցին քրեական տաք գործերով անցնողները։ Այսպես՝ հանրապետության ամենախոշոր կաշառքի դեպքը բացահայտվեց 2019 թվականին, թեև դրա մասին Փաշինյանն ակնարկել էր 2018-ին:

Վարչապետի խոսքի հասցեատերը ՀՀ բնապահպանության նախկին նախարար, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Արամ Հարությունյանն էր։ Բուլկի Արամ մականվամբ հայտնի Հարությունյանի ախորժակը սահամանափակվեց 14 մլն դոլար կաշառքով։2019 թվականի հունվարի 17-ին առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու դեպքի առթիվ հետախուզում հայտարարվեց նրա նկատմամբ: Շուտով կլրանա մեկ տարին, սակայն Արամ Հարությունյանին դեռ փնտրում ու փնտրում են։

Միհրան Պողոսյան

Պանաման նվաճած հայ գեներալ Միհրան Պողոսյանը հետհեղափոխական Հայաստանում նոստալգիկ ապրումներ ունեցավ։ ՀՔԾ-ն վերաբացեց Օֆշորային սկանդալի հայտնի գործն ու հարցաքննության հրավիրեց ԴԱՀԿ նախկին պետ, նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին։ Հանրության էյֆորիկ տրամադրությունը այս գործով կարճ տևեց․ Պողոսյանը ոչ միայն չներկայացավ հարցաքննության, այլև հաջողեցրեց լքել երկիրն ու քաղաքական ապաստան խնդրել Ռուսաստանից։ Պանաման նվաճած հայ գեներալին Ռուսաստանը պահեց թևերի տակ ու նրան ազատություն տվեց։

Գևորգ Կոստանյան

Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ևս հետախուզվող նախկին պաշտոնյաների ցանկում է։ Իրավապահ մարմինները վերջերս հայտարարեցին նրան մեղադրանք առաջադրելու մասին, այն առնչվում է Մարտի 1-ի գործին։ Կոստանյանը Ռուսաստանում է, հայտարարեց՝ դասերի է, 48 ժամվա ընթացքում չի կարող ներկայանալ։ Արդյունքում նրա նկատամամբ հայտարարվեց հետախուզում, խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, բայց Կոստանյանը այդպես էլ չեկավ Հայաստան։

 Միքայել Հարությունյան

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալները ևս հասցրին լքել երկիրը։ Հետախուզում է հայտարարված պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ: Սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող Հարությունյանը «Մարտի 1»-ի քրեական գործում առանցքային նշանակություն ունեցող փաստաթղթի՝ թիվ 0038 հրամանն արձակողն է։ Հարությունյանի նկատամամբ իրավապահ մարմինները ներողամիտ գտնվեցին, չէ որ նա ուներ ռուսաստանի քաղաքացու կարմիր անձնագիր ու այսօր ազատ կարող է ապրել այդ երկրում։

Վահագն Հարությունյան

Տևական ժամանակ իրավապահները չեն կարողանում Հայաստան բերել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, այդ գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին: Վերջերս նրա փաստաբանը հայտարարեց՝ արտերկրում բուոժում ստացող Հարությունյանը ուզում է գալ Հայաստան, բայց չի կարողանում տեխնիկական խնդիրների պատճառով։ Նա իրավԱպահ մարմնից խնդրեց դադարեցնել հետախուզումը, բայց մերժում ստացավ։ Հարությունյանի մասին տևական ժամանակ լռությունից հետո ՀՔԾ-ն արձագանքեց՝ նրա մեղադրանքը լրացվել է։ Մեղադրյալն էլ թերևս որոշեց բուժումը շարունակել արտերկրում ու չվերադառնալ Հայաստան։

 Սամվել Ուզունյան

Մինչ իրավապահները զբաղված էին նախկին պաշտոնյաների արտահանձման փաստաթղթերով, երկրի մյուս դռնից, գրեթե անարգել հեռացավ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության գործը քննած դատավոր Սամվել Ուզունյանը։Նոյեմբերի 26-ին ԱԱԾ-ն հայտնեց, որ բացահայտել է խոշոր չափերի կաշառք պահանջելու եւ ստանալու դեպք, որով հայտի դարձավ, որ Ուզունյանը մեղադրվում է 51 հազար դոլար կաշառք ստանալու մեջ։  ԲԴԽ-ն թույլ տվեց նախկին դատավորի նկատմամբ քրեական հետապնդում սկսել: այդ որոշման հաջորդ օրը ոստիկանությունը հայտնեց, որ Ուզունյանի ուղեբեռի մեջ օդանավակայանում հայտնաբերվել է փամփուշտ: Այնուամենայնից, Ուզունյանին դա չկաշկանդեց ու նա անաևրգել լքեց երկիրը, նրա նկատամմաբ հայտարարվեց հետախուզում, իսկ ոստիկանության Ներքին անվտանգության վարչությունում նշանակվեց ծառայողական քննություն՝ ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը պարզելու համար։

 Լյովա Սարգսյան

Հատուկ քննչական ծառայության թիրախում հայտնվեց Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լյովա Սարգսյանը։Հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու եւ ապօրինի հարստանալու դեպքերի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում որոշում էր կայացվել` Լեւոն Սարգսյանին եւ նրա  դստերը` Անի Սարգսյանին, որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Նրա հանդեպ հետախուզում էր հայտարարվել,եւ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը։2019 թվականին սեպտեմբերի 13-ին արդեն «Հյուսիս-Հարավ»-ի գործովո րպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոցընտրեց կալանավորումը: Նրա գտնվելու վայրը մինչ օրս հայտնի չէ։

 Լևոն Սարգսյան

Անցած տարվա հոկտեմբերից հետախուզվող ԱԺ նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանը, նույն ինքը` «Ալրաղացի Լյովիկը» կալանավորվել է, բայց ոչ հայրենիքում։ Այժմ իրավապահները բանակցում են նրա արտահանձման հարցով։ Նրան հայտնաբերել էին Մոսկվայում, մեղադրվում է 11 տարի առաջ Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու համար։ Հիշեցնենք, որ ավազակային հարձակումը տեղի է ունեցել 2008 թվականի հոկտեմբերին։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում