ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չի տրամադրել Իրանի ԱԳ նախարար Մոհամեդ Ջավադ Զարիֆին, որը պատրաստվում էր հունվարի 9-ին մասնակցել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նիստին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ինչպես հայտնի է, մինչ այդ նրան ամերիկյան վիզա տրամադրել են ՄԱԿ այցելությունների համար, սակայն Միացյալ Նահանգների տարածքով նրա տեղաշարժը խիստ վերահսկողության տակ է եղել։
Մինչ այդ Զարիֆը դատապարտել էր ԱՄՆ-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանության համար։