Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Հինգ տարվա մենությունս կամ Հրաչի չլրացվող բացակայությունը

Հինգ տարի առաջ այս օրը կորցրեցի իմ ամենաթանկ մարդկանցից մեկին՝ Հրաչ Գալստյանին։ Անցած տարիներին նրա մասին, Հրաչի թողած ահռելի վերլուծական, փիլիսոփայական, քաղաքակրթական ժառանգության մասին գրեթե ոչինչ չեմ գրել․ մտածել եմ՝ մարդիկ կկարծեն, թե քեռուս ֆետիշացնում եմ։ Այդ հիմա եմ մտածում, որ ընդամենը զարմիկական «էգոիզմ» են ցուցաբերել՝ հասարակությունից թաքցնելով մտքեր, գաղափարաներ, լուծման բանաձևեր, որոնք միտված են զարգացման պարադիգմի ձևակերպմանը։ Ուշացումով թերևս ստանձնեմ Հրաչի որոշ գաղափարների տրանսլյատորի դերը՝ գոնե հանրային դիսկուրս առաջացնելու համեստ առաքելությամբ։

Հրաչը հետաքրքիր մարդ էր, բացառիկ մտածող, որը 88-ի շարժում եկել էր ակադեմիական շրջանակներից ու թերևս սեփական ազատությունը նրա համար առաջնահերթություն էր։ Բնավ տարօրինակ չէ, որ նա տվել է ազատության յուրօրինակ մի բանաձև՝ յոթ տարի առաջ, ու այդ ձևակերպումը մեր օրերում չի կորցրել իր ակտուալությունը, եթե չասեմ՝ զարգացման մեծ պոտենցիալ ունի։ «Ազատության հակառակն անազատությունը չի, ատելությունն է: Անազատությունն ատելության ֆունկցիա է ընդամենը: Մարդ կորցնում է ազատությունը ոչ թե այն դեպքում, երբ որևէ մեկ այլը բռնանում է նրա ազատությանը, այլ՝ երբ պատրաստ է «մինչև վերջ ու ամեն գնով» պաշտպանել սեփական ազատությունը: Այս դեպքում ազատությունն առարկայանում, փակ ֆորմա է դառնում՝ վերածվում սպառողական մի բանի:

Ազատությունն ստեղագործություն է, բայց ստեղծագործելը դեռ ազատություն չի: Ազատություն է, երբ գիտակցությունն անընդհատ դուրս է գալիս ինքնասահմանումների շրջանակից, ստեղծագործում ինքն իրեն»,- գրել է Հրաչը:

Նա երբեք չէր տրվում կոնյուկտուրային, հայաստանյան քաղաքականության տափակ կաղապարներին ու փորձում էր քաղաքական ակտրներին մատուցել իր օրակարգը՝ պետության բովանդակության յուրովի բանաձևերով։ Մի առիթով Հրաչը դիպուկ նկատել է․ «Բոլորին թվում է, որ պետությունը, որ վերջապես ստեղծել ենք, հավերժ է, բուֆերի հատկություններ ունի՝ կարող է մեղմել ու մարսել ցանկացած հիմարություն:

Հավերժ չէ, բուֆերի հատկություններն էլ անվերջ չեն»:

Մտածողի մասշտաբը չափելի է նրա տված բանաձևերով, որոնք տարիների ընթացքում չեն կորցնում իրենց նշանակությունը ու կարող են բանալի դառնալ նաև այժմեական խնդիրների լուծման համար։ Հրաչը դեռ 2010թ-ին ձևակերպել էր կապիտալի սոցիալական պատասխանատվության ինստիտուտի ներդրման անհրաժեշտությունը․ «Հայաստանում կապիտալը պաշտպանվածության ու լեգիտիմացման լուրջ խնդիր ունի (ավելի պարզ ասած՝ պաշտպանված չէ ու լեգիտիմ չէ), ու այս ճանապարհին կարևորագույն օղակ է կապիտալի սոցիալական լեգիտիմացումը: Սրա ընթացքն էլ գաղտնիք չէ՝ կապիտալը պետք է նախաձեռնող լինի իր շուրջը սոցիալական բուֆերների ու սոցիալական համաձայնությունների ձևավորման գործում»։

Այսօրվա տերմինաբանությմաբ՝ այս միտքը Հրաչը ձևակերպել է հին Հայաստանում, բայց այն ակտուալ բանաձև է մնում նաև հեղափոխությունից հետո, որտեղ տակավին գտնված չէ նոր իրողություններին խոշոր կապիտալի ադապտացման արդյունավետ բանաձևը։

Նույն դիպուկությամբ վերլուծաբանը ձևակերպել է նաև Հայաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուցիոնալ չգոյությունը։ «Հայաստանում ձևավորվել է պրոֆեսիոնալ ակտիվիստների մի շերտ, և հենց նրանք էլ մասնակցում ու նախաձեռնում են բողոքի տարբեր ակցիաներ: Այս պարագայում քննարկելի է ակցիայի մասնակիցների մոտիվացիան (բոլոր հնարավոր քննադատներիս հանգստացնեմ՝ հարցը դիտում եմ զուտ սոցիալական կոնֆիգուրացիաների տեսության հարթությունում ու ոչ երբեք՝ պրակտիկաների և առօրեականության): Բայց սա երկրորդական է ի վերջո:

Առավել կարևոր է և փորձը ցույց է տալիս, որ այս՝ պրոֆեսիոնալ ակտիվիզմն այդպես էլ չի վերաճում իրական քաղաքացիական ակտիվության ու ակցիաների, երբ դրանք նախաձեռնում և իրացնում են բուն շահառուները: Որպես հետևանք՝ սոցիալական ակցիան մնում է քվազիքաղաքացիության հարթությունում, արգելակվում են սոցիալական նոր կոֆիգուրացիաների ու, համապատասխանաբար, նոր գաղափարների ձևավորումը: Ու ամենակարևորը՝ սոցիալական համաձայնությունների «դուռը» փակվում է նաև այս հարթությունում»,- գրել է Հրաչը՝ կարծես կանխատեսելով, որ երեկվա քաղաքացիականներից շատերը հեղափոխությոնից հետո չեն դիմանալու իշխանության մաս դառնալու գայթակղությանը, իսկ հետհեղափոխական «քաղաքացիականները» ձևավորվելու են ռևանշիզմի դաշտում։

Հինգ տարվա մենությունս կամ Հրաչի չլրացվող բացակայությունը մասամբ վերանում են, որովհետև նրա մտքերն ապրում են ու կենսունակ են նաև այսօր՝ նույնիսկ հեղափոխությունից հետո։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում