Միացյալ Նահանգների ԶՈւ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին հայտարարել է, որ Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին ամերիկյան զինվորականների նամակը՝ ուղղված իրաքյան բանակին, սխալ է: Այս մասին հայտնում է CNN- ը:
Նա պարզաբանել է, որ հաղորդագրությունը սևագիր է եղել, որը չի ստորագրվել: Գեներալը նաև նշել է, որ նամակում կան անհաջող արտահայտություններ:
«Այն ենթադրում է զորքերի դուրսբերում, դա այդպես չէ», – պարզաբանել է Միլլին:
Ավելի վաղ մամուլում հայտնվել էր ԱՄՆ ծովային հետևակի կորպուսի գեներալ, Իրաքում խմբի հրամանատար Ուիլյամ Սիլի նամակը, որում հաղորդվում էր Իրաքիից ամերիկյան զորքերի դուրսբերման մեկնարկի մասին: