Ամերիկյան Chevron նավթային ընկերությունը իրաքից տարհանել է իր աշխատակիցներին՝ Մերձավոր Արևելքում հակամարտության լարվածության ֆոնին, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով ընկերության մամլո քարտուղարին։
Chevron-ի արտասահմանցի աշխատակիցները, նախազգուշական նկատառումներով, լքել են ընկերության՝ Իրաքյան Քրդստանում գտնվող օբյեկտները։
Իրավիճակը Մերձավոր Արևելքում սրվեց այն բանից հետո, երբ հունվարի 3-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով, ԱՄՆ հրթիռային հարվածի արդյունքում սպանվեց Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (Իրանի ԶՈՒ ընտրատեսակ ուժեր) «Ղոդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանին։