Friday, 29 03 2024
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»

Այդ պատերազմն անխուսափելի է

Վարչապետի ԱՄՆ-ին ուղղված շնորհավորանքի կեղծ տեղեկատվության հանգամանքը Հայաստանում հերթական անգամ սրեց տեղեկատվական անվտանգության լրջագույն խնդիրը, որն առկա է եղել իհարկե մշտապես, բայց որը նոր թափ է ստացել հատկապես վերջին մեկուկես տարիների ընթացքում: Ակնառու է, որ թավշյա հեղափոխությունից հետո, կամ հենց հեղափոխության գործընթացից սկսած, վարվում է դրա հանդեպ տեղեկատվական ուժգին գրոհի քաղաքականություն, իսկ հեղափոխության իրականանալուց հետո գործնականում հայտարարված է պատերազմ: Սակայն, որքան էլ մենք արձանագրենք նախկին իշխող համակարգի գործունեության այդ հանգամանքը՝ որը պայմանավորված է նաև տարիների ընթացքում հանրության ու պետության հաշվին կուտակած ռեսուրսներով, ու նաև դրանք փրկելու նպատակադրումով, պետք է ընդունենք խնդրի առավել լայն ու խորքային բնույթը: Տեղեկատվական պատերազմը ժամանակակից աշխարհում բնորոշ է գործնականում բոլոր երկրների թե ներքին, թե արտաքին կյանքին և այստեղ արդեն խնդիրը նոր ու հին իշխանություններն ու համակարգերը չեն, այլ պարզապես ավելի ու ավելի ինֆորմատիզացվող աշխարհը և հասարակությունները:

 

Տեղեկատվական ռեսուրսները, տեխնոլոգիաները ժամանակակից աշխարհում վաղուց անցել են կարմիրգծային մի աստիճան, որից այն կողմ դրանք չափազանց վտանգավոր, միաժամանակ կենսունակ գործիք են որևէ լավ կամ վատ նպատակ առաջ մղելու համար: Ահա այդ պայմաններում, խնդիրը լոկ նորի ու նախկին միջակայքում դիտարկելը ինքնին հղի է ավելի մեծ ու լայն մարտահրավերները չնկատելու, ուշադրությունից բաց թողնելու վտանգով, կամ պարզապես ինքնախաբեության վտանգով՝ երբ կթվա, թե հաղթանակներ են գրանցվում նախկին համակարգի սկսած տեղեկատվական պատերազմում, իրականում սակայն այդ երևույթի ավելի լայն մասշտաբում թույլ տալով ձախողումներ: վերջին դեպքը, կապված վարչապետի շնորհավորանքի հետ, գործնականում այդ դաշտից է:

 

Կեղծ օգտատիրոջ, նրա հայտարարությունների, Ռոբերտ Քոչարյանի անունը տալու հանգամանքները մի կողմից պարզ են թվում, մյուս կողմից բազում հարցեր առաջացնում, սակայն մեծ հաշվով պետք է տալ առավել ընդգրկուն հարցեր՝ իսկ արդյո՞ք տեղեկատվական պատերազմի դեպքում չենք կարող կիրառել օրինակ հայտնի ֆուտբոլային արտահայտությունը՝ հակառակորդը կարողանում է խաղալ այնքան ու այնպես, որքան իր խաղով թույլ է տալիս մրցակիցը: Պատկերացնել, որ չի լինելու տեղեկատվական պատերազմ, գործնականում անհնար է: Անգամ այնպիսի փակ երկրները, ինչպիսիք օրինակ Իրանը, Չինաստանը, գտնվում են տեղեկատվական պատերազմում: Ըստ այդ խնդիրն այն է, թե ինչ տեղեկատվական քաղաքականություն է իրականացնում պետությունն ինքը: Հարցը լոկ իրավապահների դաշտում չէ, թե ինչպես են պայքարում կեղծ տեղեկատվության դեմ:

 

Գլխավոր հարցը թերևս այն դաշտում է, թե ինչպես է պետությունն ինքը խաղում որպես տեղեկատվական խաղացող, որքանով է ակտիվ, ճկուն, հագեցած, մասնագիտացած, որքանով է բովանդակային, կոնտենտային «ազատ տարածություն» թողնում հակառակորդի խաղի համար, և որքանով չի թողնում այդ տարածությունը: Այստեղ է լրջագույն հարցը, որ պետք է լինի քննարկման առարկա: Թե՞ չկա տեղեկատվական քաղաքականություն, կա լոկ Նիկոլ Փաշինյան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում