Ավելի վաղ Shamshyan.com-ը հայտնել էր, որ ժամը 22։30-ի սահմանում Մարմարաշեն-Երեւան ավտոճանապարհի՝ Այնթապ գյուղի օղակաձեւ խաչմերուկի հարեւանությամբ բախվել են Այթնապ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի եւ Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած եռանիվ մոտոցիկլետը։ Բախման հետեւանքով մոտոցիկլավարը մի քանի մետր շպրտվել էր։