Ոսկու գինը վերջին յոթ տարվա ընթացքում հասել է առավելագույնին ։ Այդ մասին տեղեկացնում է Interfax-ը։
Ոսկին թանկացել է 2,3 տոկոսով՝ հասնելով մոտ 28 գրամի համար 1588,13 դոլարի։ Պալադիումի գինը նույնպես աճել է՝ հասնելով մեկ ունցիայի դիմաց ռեկորդային 2,027,91 դոլարի:
Bloomberg-ը, վկայակոչելով վերլուծաբաններին, գրում է, որ ոսկու գինը կարող է էլ ավելի բարձրանալ: Փորձագետները կանխատեսում են դրա արժեքի բարձրացում մինչև 1600 դոլար մեկ ունցիայի դիմաց, եթե լարվածություն առաջանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև: