ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի պատասխան միջուկային գործարքի շրջանակներում վերջին սահմանափակումից հրաժարվելու Իրանի քայլին հայտարարել է, որ Թեհրանը երբեք միջուկային զենք չի ունենա։
«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,- ամբողջությամբ մեծատառերով գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ի իր էջում։
Ավելի վաղ Իրանը հայտարարել էր միջուկային ծրագրի շրջանակներում վերջին սահմանափակող կետից հրաժարվելու մասին։