Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել երկրի հայ քաղաքացիներին՝ Սուրբծննդյան տոնի կապակցությամբ: Վարչապետի ուղերձը հրապարակված է Վրաստանի կառավարության պաշտոնական կայքում:
«Մեր բոլոր հայ քաղաքացիներին, որոնք այսօր նշում են Սուրբ ծնունդն ու Քրիստոսի հայտնության տոնը, ուրախ Սուրբ ծնունդ եմ մաղթում: Խաղաղություն, երջանկություն և բարգավաճում եմ մաղթում յուրաքանչյուր ընտանիքին:
Սերն ու բարեկամությունը մեր ժողովուրդների միջև ամրացած է դարերով, և մենք շարունակելու ենք միասին կառուցել մեր երկիրը: Այս տոնական օրվա կապակցությամբ մաղթում եմ ամենայն բարիք»,- ասված է շնորհավորական ուղերձում: