Քուվեյթը հերքել է ԶԼՄ-ների հաղորդագրությունները՝ Իրաքում ԱՄՆ-ի հարձակման համար հիմք ապահովելու մասին, որի հետևանքով սպանվել է Իրանի զինված ուժերի հրամանատար Կասեմ Սուլեյմանին։ Այս մասին հայտնում է Քուվեյթի զինված ուժերի հրամանատարությունը Twitter սոցիալական ցանցի միկրոբլոգում։
«Ինչ վերաբերում է որոշ ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում շրջանառվող սխալ տեղեկություններին, որոնք վերաբերում են հարևան երկրներից մեկում որոշակի թիրախների վրա հարձակման համար Քուվեյթի ռազմաբազաների օգտագործմանը, ապա Քուվեյթի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարությունը կտրականապես հերքում է այդ հաղորդագրությունները և պնդում է, որ Քուվեյթի բազաները չեն օգտագործվել այդ գործողությունների իրագործման համար»,- նշվում է ԶՈՒ հրամանատարության հաղորդագրության մեջ:
Քուվեյթի ԶՈՒ-ն հորդորել է չհրապարակել «կեղծ տեղեկություններ՝ առանց պատշաճ ստուգման»։