Միացյալ Նահանգների վերջին ռիսկային ռազմական գործողությունները հանգեցնում են Մերձավոր Արևելքում լարվածության սրմանը, Չինաստանը կոչ է անում Միացյալ Նահանգներին չչարաշահել ռազմական ուժերը, երկուշաբթի այդ մասին ասաց Չինաստանի արտգործնախարարության խոսնակ Գենգ Շուանգը՝ տեղեկացնում է ria.ru-ն։
Հունվարի 3-ի լույս գիշերը Միացյալ Նահանգները Բաղդադի միջազգային օդանավակայանի հարևանությամբ գործողություն են իրականացրել ընդդեմ իրանցի գեներալ Քասեմ Սուլեյմանիի և իրաքյան շիա աշխարհազորայինների ղեկավարի տեղակալ Աբու Մահդի ալ-Մուհանդիսի, որոնք Վաշինգտոնում համարվում են ներգրավված ՝ 2019 թվականի դեկտեմբերի 31-ին Բաղդադում ԱՄՆ դեսպանատան վրա հարձակումը կազմակերպելու մեջ: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Համենեին խոստացել է վրեժ լուծել ԱՄՆ-ից ՝ Սուլեյմանիի մահվան համար: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և հզոր հարված» հասցնել Իրանում 52 թիրախների, եթե ամերիկացիները հարձակման ենթարկվեն: