Հանրային տրամադրությունները այս մեկ տարվա ընթացքում ավելի ամփոփ էին, այսինքն` և՛ գործադիրից էին, և՛ խորհրդարանից էին, և՛ շատ հաճախ տարանջատում, թե ԱԺ-ի լիզորությունները որոնք են, ինչ կարելի է ակնկալել ԱԺ-ից, դեռևս չկա: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ ամփոփելով 2019 թվականը:
«Անգամ այս հարցում ես տեսնում են առաջընթաց. Եթե օրինակ, առաջին երկու ամիսներին մենք ուղղակիորեն հսկայածավալ նամակների քանակ էինք ստանում, որոնք որևէ կերպ չէին վերաբերում մեր իրավասություններին, այլ զուտ սոցիալական աջակցության խնդրանքներ էին, ինչը ես հասկանում եմ, բայց ցավալի էր, որ ԱԺ-ն դիտարկվում էր այն հիմնական մարմին, որտեղից մարդիկ աջակցություն էին ակնկալում: Սա փոխվեց մի քանի ամիսների ընթացքում, օրինակ, ԱԺ դռների մոտ այլևս չենք տեսնում մուրացիկների, ինչը ևս նախորդներից մնացած ավանդույթի շարունակություն էր: Մարդիկ տեսան, որ այստեղ օլիգարխներ չկան և այդ աջակցությունն անընդհատ չեն ստանալու, այլ աջակցություն են ստանալու համակարգի ստեղծմամբ»,-ընդգծեց Գայանե Աբրահամյանը: