Tuesday, 16 04 2024
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում
17:50
ՀԱՄԱՍ-ը կրկնակի կրճատել է պատանդների թիվը, որոնց պատրաստ է ազատ արձակել Իսրայելի հետ գործարքի շրջանակներում
Հայ զինվորները սպանվել են իսրայելական զենքով, չփորձեք Երևանը ներքաշել ձեր խաղերի մեջ. Իրանի դեսպան
ՌԴ-ն արտատարածաշրջանային ուժ չէ. Իրանի դեսպան
17:40
Իրանի նախագահը ցավոտ պատասխանով է սպառնացել երկրի շահերի դեմ ցանկացած գործողության դեպքում
Դուք կապիտուլյացիոն կոալիցիա եք. ինքներդ եք դա ընդունել. Ալեքսանյանն` ընդդիմությանը
Մեր հարևանների անվտանգությունը, մեր անվտանգությունն է. երկխոսությունն է լավագույն լուծումը
Պատերազմը շան նման է` որքան նրանից վախենում ես, այնքան նա քեզ մոտ է գալիս
Երկակի ստանդարտների քաղաքականությամբ չես կարող տարածաշրջանում խաղաղություն բերել
ՀՀ-ն առավել ջանք չի գործադրել բանակցություններում. Ադրբեջանը առարկության համար 3 փաստարկ ունի

Ադրբեջանի և քոչարյանականների շահերը երբեմն համընկնում են

Ֆեյսբուքյան ինչ-որ ֆեյք օգտատեր օրեր առաջ ապատեղեկատվություն էր տարածել, իբրև թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապացությամբ շնորհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։ Ներհայկական պարզունակ ապատեղեկատվությունը արագորեն դուրս է եկել հայկական միջավայրից, սկզբում տարածվել ադրբեջանական մամուլում, այնուհետև՝ ներթափանցել Իրան։ Կատարվածին պատշաճ կերպով արձագանքել է Հայաստանի ԱԱԾ-ն, քանի որ դա ըստ էության լրջագույն մարտահրավեր է ՀՀ ազգային անվտանգության համար։ Մասնավորապես՝  ֆեյք օգտատերը բացահայտվել է ու ձերբակալվել։

Ասվածի համատեքստում հետաքրքրական է նաև այն փաստը, որ ձերբակալված անձը ԱԱԾ-ի տարածած տեսանյությում ներկայանում է որպես Ռոբերտ Քոչարյանի աջակից և իր քայլը արդարացնում երկրորդ նախագահին սատարելու անհրաժեշտությամբ։ Իբրև թե ինքը համաձայն չի եղել Քոչարյանի բանտարկության հետ և փորձել է վարկաբեկել ՀՀ կառավարությանը, առանց հասկանալու, որ վնաս է հասցնում Հայաստանի ազգային անվտանգությանը։

Շատերին կարող է թվալ, թե սա ընդամենը մասնավոր դեպք է և Հայաստանի հատուկ ծառայությունները փոքր միջադեպից մեծ ու արհեստական աղմուկ են բարձրացնում։ Իհարկե միջպետական փոխհարաբերությունները չափազանց բարդ են ու բազմաշերտ և համանման մանրուքները չեն կարող որևէ վտանգ ներկայացնել Իրանի կամ էլ ԱՄՆ-ի հետ մեր բարեկամական փոխհարաբերություններին։ Եվ իսկապես բուն խնդիրը շատ ավելի խորն է և ավելին, քան Դիանա Հարությունյան ներկայացող անձի քայքայիչ գործողությունն է։ Խոսքը Հայաստանի տեղեկատվական անվտանգության մասին է, ինչը 21-րդ դարի ամենավտանգավոր սպառնալիքներից մեկն է։ Այս իմաստով Դիանա Հարությունյանի ապատեղելատվությունն ընդամենը ջրի կաթիլ է օվկիանոսի մեջ, քանի որ մեր պետությունը տեղեկատվական անվտանգության տեսանկյունից իսկապես խոցելի է։ Հայաստանին պատերազմ են հայտարարել ինչպես ներսից, այնպես էլ արտաքին աշխարհից։ Մի կողմից Ադրբեջանն ու Թուրքիան, իսկ մյուս կողմից էլ կեղծ ընդդիմությունը։ Սրանք տիրապետում են տեղեկատվական այնպիսի ռեսուրսների, որոնց գործակցությամբ Հայաստանի տարածքում կարողանում են արհեստական հանրային կարծիք և օրակարգ ձևավորել: Կեղծ հանրային կարծիքի ձևավորումը դանդաղ ու աստիճանական գործընթաց է: Այն տարածվում է քաղցկեղի տրամաբանությամբ, այսինքն՝ սկզբում ոչ ոք գլխի չի ընկնում դրա գոյության մասին, այն աստիճանական ու մեղմ քայլերով հանրությանը մոտեցնում է ականին, որն էլ ի վերջո պայթում է՝ կազմաքանդելով և ձևախեղելով հանրային կառույցը:

Բայց կա նաև տեղեկատվական պատերազմի երկրորդ տարակերպը: Ի տարբերություն առաջինի, այն գործում է կարճաժամկետ տրամաբանությամբ: Այսինքն խնդիր է դրվում ապատեղեկատվական փոքրիկ դրսևորումների միջոցով կայծակնային ներգործությամբ շարքից հանել ու կազմաքանդել հանրային դիմադրողականությունն ու մարտական պատրաստականությունը: Տեղեկատվական պատերազմի երկրորդ տարակերպը ոչ պակաս վտանգավոր է, քան առաջինը: Պարզապես երկրորդի դեմ առավել հեշտ է պայքարել, քանի որ կայծակնային ներգործությամբ տարածվող ապատեղեկատվությունը հեշտ հայտնաբերելի ու տեսանելի է: Իսկ արհեստական հանրային կարծիքի ձևավորումը ո՛չ տեսանելի է և ո՛չ էլ վերահսկելի: Չի բացառվում նաև, որ դրա քարոզչական հետևանքների հետ հանրությունը առերեսվի միայն տարիներ հետո:

Ձերբակալված Դիանայի ապատեղեկատվությունն անշուշտ տեղավորվում է երկրորդ տարակերպի տրամաբանության մեջ։ Հաշվարկը հետևյալն էր․ իրանցի գեներալի սպանությունից հետո հայաստանցիների մի զգալի մասը կարեկցանքի և սփոփանքի մեսիջներ էր հղում բարեկամ Իրանին։ Բնական է, մարդը մարդուն միշտ էլ խաղաղություն է ցանկանում, հատկապես, երբ խոսքը հարևանի մասին է։ Իսկ ապատեղեկատվության նպատակն էր ՀՀ վարչապետին ներկայացնել որպես ամերիկամետ գործչի, ավելի շուտ՝  ամերիկյան սատելիտի, որը աջակցում է Հայաստանի ամենաջերմ հարևանի դեմ կազմակերպվող ռազմաքաղաքական կամպանիային։ Իրանի դեմ որևէ կամայական գործողություն լրջագույն սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգությանը, սա բացահայտ ճշմարտություն է, որը կարող է հասկանալ նույնիսկ ամենաանգրագետ հայաստանցին։ Այս իմաստով ապատեղեկատվությունը կարդացել է հազար հոգի, իսկ հավատացել՝ ընդամենը հարյուրը։ Բայց հաշվարկն էլ հենց այդ հարյուրի վրա է դրված, քանի որ եթե շաբաթը մեկ ապատեղեկատվություն տարածվի, ապա ամեն անգամ հարյուր քաղաքացու հիասթափեցնելն ու ապակողնորոշելն արդեն իսկ մեծագույն նվաճում է։ Թվերն իհարկե պայմանական են։

Վերադառնալով տեղեկատվական պատերազմի հիմնախնդրին՝ փաստենք, որ գործ ունենք ոչ թե ընդամենը մեկ միջադեպի, այլ՝ շղթայական գործընթացի հետ։ Ադրբեջանը միլիոնավոր դոլարներ է ծախսում Հայաստանին վարկաբեկելու և ագրեսոր ներկայացնելու համար։ Բացի այդ Բաքվի կողմից կոնկրետ քայլեր են իրականացվում հայաստանցիներին բարոյալքելու և մարտական պատրաստությունը կոտրելու համար։ Իսկ ներսի կեղծ ընդդիմադիրները ջանք չեն խնայում կառավարությանը հեղինակազրկելու և վերջնականապես անգործունյա դարձնելու ուղղությամբ։ Ինչպես տեսնում ենք այս նպատակի կյանքի կոչման ճանապարհին նրանք ոչնչի առջև կանգ չեն առնում և նույնիսկ հարվածում են Հայաստանի անվտանգությանը։ Փաստորեն Ադրբեջանի և քոչարյանական գվարդիայի շահերը երբեմն համընկնում են։ Երկուսն էլ տեղեկատվական պատերազմ են հայտարարել Հայաստանին, Ադրբեջանը հենց հայկական պետությանը, իսկ քոչարյանականները՝ կառավարությանը։ Մենք ամենևին էլ չենք փորձում Փաշինյանի կառավարությունն ու պետությունը նույնականացնել, պարզապես խնդիրն այն է, որ կառավարությանը հեղինակզրկելու գործում քոչարյանականները, կարծես թե,  չեն խնայում նաև պետությանը։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում