Ռենե Զելվեգերը արժանացել է Հոլիվուդի օտարերկրյա մամուլի ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակին «դրամայի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ջուդի» ֆիլմում դերակատարման համար: Լոս Անջելեսում անցկացվող մրցանակաբաշխության 77-րդ արարողությունը տեղի է ունենում Լոս Անջելեսում և հեռարձակվում է NBC հեռուստաալիքով:
Այս անվանակարգում ներկայացված էին նաև Սքարլեթ Յոհանսոնը («Ամուսնության պատմություն»), Շառլիզ Թերոնը («Սկանդալ»), Սիրշա Ռոնան («Փոքրիկ կանայք») և Սինտիա Էրիվոն («Հարրիետ»):