Սպիտակ տանը իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հիմնական կողմնակիցը պետքարտուղար Մայք Պոմպեոն էր, հայտնում է The Washington Post-ը:
Պարբերականի տվյալների համաձայն, Պոմպեոն մի քանի ամիս ԱՄՆ առաջնորդին համոզել է վերացնել գեներալին: Ընդ որում նշվում է, որ պետության ղեկավարը և պենտագոնը երկար ժամանակ հրաժարվել են նման գործողությունից:
Ընդգծվում է, որ որոշումը փոխվել է դեկտեմբերի 27-ին՝ Իրաքի Քիրկուկ քաղաքի մերձակայքում գտնվող Միացյալ Նահանգների ռազմաբազայի վրա հրթիռային հարվածից հետո: Այդ ժամանակ Պոմպեոն, պաշտպանության նախարար Մարկ Էսփերի և շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլիի հետ միասին, Թրամփին հրթիռային հարվածի մի քանի տարբերակ են առաջարկել: Նշվում է տվյալ հարցի վերաբերյալ նախագահի կարծիքի վրա Էսպերի ազդեցությունը, որն ակտիվորեն պաշտպանել է պետքարտուղարին:
Ղասեմ Սոլեյմանին սպանվել է հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի տարածքում ԱՄՆ օդուժի հրթիռային հարվածով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով: Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել գեներալի մահվան համար: