Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Մոսկվան անշեղորեն և պլանավորված կերպով պատրաստվում է ռևանշի, որը նախատեսում է իրականացնել 5-րդ շարասյան ձեռքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Սասնա ծռեր»  համահայկական կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։

Պարոն Ավետիսյան, «Սասնա Ծռեր»-ը համարվում է հեղափոխությանն աջակից քաղաքական ուժերից մեկը։ Չնայած այս հանգամանքին, բազմիցս բարձրաձայնել եք գործող իշխանությունների սխալների, դանդաղկոտության և մեղմ մեթոդների մասին։ Ի՞նչ եք կարծում ի՞նչ էր հնարավոր անել 2019-ին, որ չարվեց այս իշխանությունների կողմից։ Համարու՞մ եք, որ իշխանությունների վարկանիշը հենց վերը նշվածի պատճառով այս տարվա մեջ որոշակի անկում է գրանցել։

-Պետության ղեկը ստանձնելու պահից, նույնիսկ դրանից առաջ՝ հրապարակում, երբ արդեն պարզ էր, որ ռեժիմը տապալվում է, պետք էր գնալ հեղափոխության, այլ ոչ իրավահաջորդության ճանապարհով, ինչպես վարվեց Նիկոլ Փաշինյանն իր թիմի հետ միասին:

Նախորդ ռեժիմների իրավաքաղաքական գնահատական, համապարփակ և ամբողջական անցումային արդարադատություն, ներառյալ՝ քրեական արդարադատություն (Հայկական Նյուրնբերգ) պետությունը զավթած և ցեղասպանություն ու ազգային դավաճանություն իրականացրած ռեժիմի պարագլուխների նկատմամբ, ինչպես նաև՝ քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա, ռեժիմի մաս կազմած կուսակցությունների արգելում, զուգահեռաբար՝ անվտանգության մարմինների ազգային համակարգի ձևավորման գործնական քայլեր, իրավապահ և դատական համակարգի արմատական զտում և փոփոխություն:

Լուրջ քայլեր պետք է արվեին տնտեսության կառուցվածքի համակարգային փոփոխության նպատակով՝ սպառողական-մենաշնորհային-գաղութայինից դեպի արտաքին ու ներքին առումներով անկախ, 4-րդ արդյունաբերական հեղափոխության հունի մեջ մտնող տնտեսություն: Այդ նպատակով հարկավոր էր ձևավորել անհրաժեշտ ռեսուրսներ, ռազմավարական օբյեկտների և ենթակառուցվածքների (Էլցանցեր, գազ, Ատոմակայան, երկաթուղի և այլն) նկատմամբ հաստատել ազգային վերահսկողություն, զգալի չափով նվազեցնել էլեկտրաէներգիայի և գազի սակագները:

Հնարավոր էր զգալի արդյունքների հասնել պաշտպանական համակարգի արդիականացման հարցում՝ սկսելով Ազգ-բանակ տրամաբանությամբ այն վերաձևելու գործընթաց, առաջին հերթին՝ առաջնագծից հանել զինակոչիկներին և ստեղծել պայմանագրայիններով համալրված Սահմանապահ զորքեր, ինչպես նաև անհրաժեշտ չափով փոփոխել Զինված ուժերի բարձրագույն հրամկազմը և համազգային մասշտաբով միջոցներ կուտակելու հաշվին բոլոր հնարավոր աղբյուրներից ձեռք բերել անհրաժեշտ սպառազինություն և տեխնիկա, այլ ոչ թե մնալ ռուսական փոքրիկ վարկով նույն Ռուսաստանից փոքրաքանակ ու խիստ անբավարար ձեռքբերումների հույսին: Կարող էինք նաև ձևավորել պաշտպանական արդյունաբերության սաղմեր, սակայն շոշափելի ոչինչ չենք արել:

Առանձին և հատուկ ուշադրություն պետք է դարձվեր աղքատության, հատկապես՝ ծայրահեղ աղքատության վերացմանը: Վերջինիս համար պետք է ստեղծվեր առանձին ֆոնդ: Չի կարելի սպասեցնել մեր այդ հայրենակիցներին, որոնց ներսում ցեղասպանները նաև զգալի չափով Հայրենիքն էին սպանել:

Այս և շատ այլ կենսական խնդիրներ հնարավոր էր լուծել, եթե հեղափոխության փոխարեն չբավարարվեին մասնակի իշխանափոխությամբ և ազգային օրակարգի գերկարևոր հարցերի փոխարեն կյանքը չլցնեին տասներորդական բնույթի ճղճիմ հարցերով:

Ավաղ, ինչպես տեսնում ենք, չկա ազգային պետություն ստեղծելու կամք և կարողություն, ինչի հետևանքով ձեռքբերում է համարվում մի քանի հարյուր կիլոմետր ասֆալտը կամ մի քանի միավոր սպառազինությունը:

Եվ այս ամենն, իհարկե, բացասաբար է ազդում նաև իշխանության վարկանիշի վրա:

-Տարեվերջին հայտարարություն տարածեցիք՝ արցախյան հարցում իշխանությունների վարած քաղաքականության վտանգավորության մասին, հայտնեցիք Ձեր մտահոգությունները։ Արդյոք կարծում եք, որ առկա իրավիճակում հնարավոր էր անել ավելին հակամարտության կարգավորման համար։ Կա՞ր Հայաստանից կախված ինչոր բան՝ Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության պայմաններում։

Առկա քաղաքականությունը հիմնված է Հայկական ԽՍՀ-ի իրավահաջորդության իրավաքաղաքական հայեցակարգի վրա: Դա հայկական անկախ պետականությունը, հայկական գործոնը բացառող հայեցակարգ է, որը ենթադրում է ռուսական կիսագաղութ ՀՀ, այն էլ՝ առանց Արցախի: Հարկավոր է որդեգրել 1-ին Հանրապետության իրավահաջորդության վրա հիմնված իրավաքաղաքական հայեցակարգ և ապագաղութացմանը զուգահեռաբար Արցախի հարցը լուծել ՀՀ դեօկուպացիայի համատեքստում՝ ավարտին հասցնելով նրա դե յուրե միացումը ՀՀ-ին:

Այլ կերպ ասած՝ Հայաստանը պետք է հրաժարվի իր ստալինյան ժամանակավոր կեղծ վկայականից և ձեռքն առնի իր ազգային անձնագիրը, որ նաև հաստատված է միջազգային-իրավական ակտերով: Ուրիշ ճանապարհ չկա:

2020-ին ընտրություններ են սպասվում Արցախում, «Սասնա Ծռեր»-ն այնտեղ թեկնածու չի առաջադրել։ Ի՞նչ դիրքորոշում ունեք ընտրությունների հետ կապված։ Ի՞նչ վտանգներ կարող են լինել, եթե ընտրություններին հաղթի, օրինակ, Հայաստանի իշխանությունների հանդեպ թշնամական վերաբերմունք ունեցող Վիտալի Բալասանյանը։

-Ստեփանակերտում պաշտոնական Երևանի թողտվությամբ շարունակում է իշխել նախորդ ապազգային և հանցավոր ռեժիմի ստորաբաժանումը: Որևէ ողջամիտ մարդու համար գաղտնիք չէ, որ Արցախում այսօրվա ռեժիմի օրոք չեն կարող լինել ազատ և արդար ընտրություններ։ Նման իրավիճակում ձևական իմաստով կհաղթի նա, ով տիրապետում է վարչական լծակների և մեծ փող է դնում։

Ուստի, ինչպես նախկինում ամբողջ ՀՀ-ում, այսօր էլ նրա արցախյան հատվածում հատկապես նախագահականի մասով անիմաստ է մասնակցել ընտրություն կոչվող թատրոնին և լեգիտիմացնել այն: Մենք չենք մասնակցելու նաև այն պատճառով, որ Արցախի նախագահի ինստիտուտը հիմնական խոչընդոտն է Արցախը ՀՀ-ին դե յուրե միացման գործընթացն ավարտին հասցնելու ճանապարհին: Չենք բացառում մարտավարական նկատառումներով ԱԺ ընտրություններին մասնակցելը, սակայն դեռևս որոշում չունենք:

Ինչ վերաբերվում է Վիտալի Բալասանյանին, ապա նրան պաշտոնական Երևանն է արհեստական կշիռ տալիս իր վախվորած ու կրավորական վերաբերմունքով: Նա Արցախում լծակներ չունի և չի կարող արդյունքի հասնել: Նրանից շատ ավելի խոշոր շնաձկներ կան:

Մշտապես բարձրաձայնել եք հայռուսական հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Այս իմաստով ինչպե՞ս կամփոփեք 2019 թվականը։ Արդյոք կիսում եք ՌԴ արտգործնախարարության խոսնակ Զախարովայի տարեվերջի ամփոփիչ հարցազրույցի այն գնահատականը, թե երկկողմ հարաբերություններում առկա է դրական դինամիկա։

-Բնապատմական առումով՝ անկախ ՀՀ իշխանությունների ռուսահաճո քաղաքականությունից, մենք ռուսական կախյալությունից ձերբազատվելու ճանապարհին ենք:

Ինչ վերաբերվում է վերջին շրջանում ՀՀ իշխանությունների հասցեին հնչող Մոսկվայի շոյիչ խոսքերին, ապա դրանք ընդամենը մեր գլխի տակ փափուկ բարձ դնելու նպատակ են հետապնդում: Մոսկվան անշեղորեն և պլանավորված կերպով պատրաստվում է ռևանշի, որը նախատեսում է իրականացնել 5-րդ շարասյան ձեռքով:

Նախապես ուզում եմ հիասթափեցնել, որ ռևանշը ձախողվելու է և լրացուցիչ լուրջ ազդակ է դառնալու մեր անկախացման համար:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում