Երեկ՝ հունվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։40-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 11 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ՝ 21-ամյա Նարեկ Էլիզարովի վարած Lexus G 470 մակնիշի 30 ON 001 համարանիշի և 27-ամյա Դավիթ Բադեյանի վարած Mercedes մակնիշի 35 ZX 179 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդ Դ. Բադեյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ Mercedes-ը այնուհետև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել շինության պատին։ Բախման հետևանքով էլ Lexus-ի առջևի աջ կողմի անվահեծանը կոտրվել էր։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։