Ռուսաստանի քաղաքացին մնացել է ձնակույտի տակ վրացական Գուդաուրիի լեռնադահուկային հանգստավայրում (Մցխեթա-Մթիանեթի շրջան) և մահացել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությանը:
Ձյան հոսքը տեղի է ունեցել մեկ օր առաջ, այդ ժամանակ էլ սկսվել են փրկարարական գործողությունները: «Այսօր փրկարար ծառայության աշխատակիցները ՌԴ-ից ժամանած զբոսաշրջիկին հայտնաբերել են մահացած»,- հաղորդել է Վրաստանի ՆԳՆ խոսնակը: