Մենք այսօր մի գործընթացում ենք, երբ Սահմանադրության ընդունումից հետո սա առաջի տարին էր, որ ԱԺ-ն աշխատում է խորհրդարանական կառավարման մոդելի պայմաններում, նոր կարգավորումներով, նոր տրամաբանության մեջ։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ ամփոփելով 2019 թվականը։
«Խորհդրարանը բավականին մեծ ծավալի աշխատանք է իրականացրել՝ սկսած հարցի քաղաքական մասից, որ հեղափոխությունից հետո, ԱԺ ընտրություններից հետո իրավիճակն ամբողջությամբ կայունացավ և մտավ իր հունի մեջ, որը ենթադրում է նոր զարգացումներ, տնտեսական հեղափոխություն և այլն»,-ընդգծեց նա։
Բոշյանը հույս հայտեց, որ հաջորդ տարի շատ ավելի ինտենսիվ աշխատանքներ կտարվեն բոլոր ուղղություններով։