Ամերիկյան Condé Nast Traveler ամսագիրը Հայաստանը ընդգրկել է 2020 թվականի 20 լավագույն ուղղությունների ցանկում։ Condé Nast Traveler-ը համարվում է նրբաճաշակ զբոսաշրջիկների ուղեցույց, և ամսական տպագրվում է 5 միլիոն օրինակով։
Ամսագիրը առաջարկում է 2020-ին բաց չթողնել վարդագույն քաղաք Երևանը տեսնելու հնարավորությունը, ինչպես նաև այցելել Սևան, Դիլիջան, Էջմիածին, Գառնի, Նորավանք, Խոր Վիրապ և լինել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
Բացի Հայաստանից Condé Nast Traveler-ը իր ցանկում ներառել է Բահիան (Բրազիլիա), Մաքգադիկանդին (Աֆրիկա), Կոպենհագենը, Կանադական արկտիկ արշիպելագը, Կանարյան կղզիները, Դոմինիկանան, Դուբայը, Գայանան, Մեցը (Ֆրանսիա), Մոկպոն (Հարավային Կորեա), Տանժերը (Մարոկկո), Հարավարևելյան Ավստրալիան, Շրի Լանկայի հարավային ափը, Սլովենիան, Ռուանդան, Օկինավան (Ճապոնիա), Նեշվիլը (ԱՄՆ) և այլն: