Խորվաթիայի նախկին վարչապետ Զորան Միլանովիչը հաղթանակ է տարել կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրություններում, հաղորդել են երկրի ընտրական հանձնաժողովում։
Վերջնական արդյունքների համաձայն, ընդդիմադիր սոցիալ-դեմոկրատներին ներկայացնող Միլանովիչը ստացել է ձայների 52,7%-ը, իսկ ներկայիս գործող նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը (Խորվաթական դեմոկրատական միություն աջական կուսակցությունից ) ձայների 47,3% է ստացել։