Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Ում է դիմելու Երևանը. անվտանգության բարձր ռիսկ և ուղերձ բարձրից

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանման հրամանատար Քասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո առաջացած ռեգիոնալ փոթորիկը շարունակվում է, որում բնականաբար հայաստանյան դիրքերից ուշադրության ամենամեծ բաժինը կամ առանցքը այդ փոթորկի ազդեցությունն է մի կողմից Կովկասի անվտանգային համակարգի վրա, մյուս կողմից՝ մերձավորարևելյան երկրներում հայկական համայնքների: Մի քանի ամիս առաջ՝ 2019-ի հոկտեմբերին, Հայաստանի մտահոգությունը կենտրոնացած էր Սիրիայի հյուսիս թուրքական ներխուժման ուղղությամբ, որը սպառնալիք էր հյուսիսում, մասնավորապես Ղամիշլի քաղաքում ապրող մի քանի հազար հայության համար:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ առնչությամբ հայտարարեց, որ դիմել է ՌԴ նախագահ Պուտինին, որպեսզի Անկարայի հետ այդ ռազմա-քաղաքական իրադրության շուրջ քննարկումներում Ռուսաստանը օրակարգ ներառի նաև հայության անվտանգության հարցը: Նիկոլ Փաշինյանն ավելի ուշ շնորհակալություն հայտնեց Պուտինին դրական արձագանքի և խնդրի լուծման ուղղությամբ քայլերի համար: Օրեր անց տեղի ունեցավ իհարկե Ղամիշլիի երկու հայ կաթոլիկ հոգևորականների սպանությունը, բայց փաստ է, որ հայկական համայնքը չի հայտնվել որևէ խոշոր հարվածի տակ: Առավել ևս, որ հոգևորականների սպանությունը տեղի ունեցավ այն գոտուց դուրս, որի վերաբերյալ պայմանավորվածություններ էին ձեռք բերել Մոսկվան ու Անկարան:

Ավելին, Անկարան հայտարարեց, թե սպանությունը տեղի է ունեցել քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող գոտում: Ինչպիսի՞ն կլինեն մարտահրավերները ամերիկա-իրանյան թեժացման պայմաններում, որն իր թե ներքին, թե առերևույթ լարումով անկասկած ավելին է, քան Սիրիա թուրքական ներխուժումը: Առայժմ էպիկենտրոնը Իրաքն է, որը դառնում է բախման թատերաբեմ: Իրաքի խորհրդարանը հայտարարել է ամերիկյան ռազմակայանը դուրս բերելու բանաձևի մասին, սակայն ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ այդ ռազմակայանը ԱՄՆ-ին արժեցել է միլիարդավոր դոլարներ և դուրս կգան այն պարագայում միայն, երբ Իրաքը վճարի:

Այլ կերպ ասած, ԱՄՆ դուրս չի գալիս: Իսկ դուր կգա՞ ամերիկա-իրանյան բախումը Իրաքի սահմաններից: Դրա հավանականությունը մեծ է: Քիչ հավանական է, որ բախումը դուրս գա մերձավորարևելյան ռեգիոնի սահմանից, սակայն միևնույն է, ռեգիոնում ապրում են տասնյակ հազարավոր հայեր, տարբեր երկրներում, թերևս ընդհանուր առմամբ 100 հազարից անց, այդ թվում նաև Իրաքում: Ու՞մ հետ կարող է Հայաստանը քննարկել հայերի անվտանգության հարցն այս անգամ, երբ Ռուսաստանը կարծես թե անմիջապես ներգրավված չէ գործընթացում: Հայաստանի վարչապետը Արտանիշ լեռան գագաթից խաղաղության ուղերձ հղեց Իրանի և ԱՄՆ նախագահներին, հույս համոզվածություն հայտնելով, որ նրանց իմաստնությունը թույլ չի տա իրավիճակը հասցնել պայթյունի: Վարչապետի ուղերձում անկասկած նշմարվում էր մտահոգությունը ոչ միայն զուտ կայունության և խաղաղության, այլ նաև մասնավորապես հայկական համայնքների համար անվտանգության իմաստով: Խորքային առումով Երևանն աշխատու՞մ է Իրանի ու Նահանգների հետ, այդ հարցում առավել կոնկրետ երաշխիքների համար: Տեղի է ունեցել Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հեռախոսազրույց՝ իրանական կողմի նախաձեռնությամբ: Ամերիկյան կողմի հետ պաշտոնական շփումների մասին առայժմ հայտնի չէ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում