Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 6-ին երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ միասին Ստեփանակերտի Աստվածամոր Սուրբ Հովանի Մայր տաճարում մասնակցել է Սուրբ Ծննդյան տոնի առթիվ մատուցված սուրբ պատարագին: Այս մասին հայտնում են ԱՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։