Wednesday, 24 04 2024
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
Լուրերի օրվա թողարկում 14։00

Հունվարի 6-ը՝ հայկական ինքնության կարևորագույն բաղադրիչ

Հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոները։ Իսկ Կաթոլիկ եկեղեցու տոնացույցի համաձայն Հիսուս Քրիստոսի ծննդյան հիշատակության օրը դեկտեմբերի 25-ն է։ Պետք է փաստել, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան հիշատակության օրվա հետ կապված անհամաձայնությունը Քրիստոնեական եկեղեցիների պառակտման և գոյություն ունեցող հակասությունների կենտրոնական պատճառներից մեկն է: Ի սկզբանե բոլոր եկեղեցիները այդ տոնը նշել են Հունվարի 6-ին, բայց արդեն 4-րդ դարում հռոմեական եկեղեցու հոգևոր հայրերը և կայսերական իշխանությունները որոշում են հիշատակության օր ընտրել դեկտեմբերի 25-ը: Նման որոշումը հիմնականում բացատրվում է նախաքրիստոնեական շրջանում դեկտեմբերի 25-ին պետական մակարդակով մեծ հանդիսությամբ նշվող և քրիստոնեական շրջանում ժողովրդի մեջ դեռևս լայնորեն արմատացած արևի (Միհր, Միթրա և այլն) պաշտամունքին քրիստոնեական բովանդակություն հաղորդելու և աստիճանաբար արմատախիլ անելու նպատակներով: Իսկ ինչ վերաբերում է Հայ եկեղեցուն, ապա հայ հոգևոր հայրերը այս որոշումը որակեցին որպես քրիստոնեական «սրբազան» ավանդության կոպտագույն խախտում և երբեք էլ չընդունվեց նրանց կողմից: Սբ. Ծննդյան հետ կապված այս հակասությունները հետագայում դարձան Հայ և քաղկեդոնական եկեղեցիների ընդհուպ 19-րդ դարը շարունակվող անլուծելի հակամարտության կարևորագույն պատճառներից մեկը: Կրոնա-ծիսական այս հիմնախնդիրը գրեթե միշտ քաղաքական ենթատեքստ է ունեցել և ի թիվս այլ հարցերի պարբերաբար շահարկվել է բյուզանդական կայսրերի և Հռոմի պապերի կողմից Մեծ Հայքի կամ էլ Կիլիկիայի հայկական պետության վրա ճնշումներ գործադրելու և զիջումներ կորզելու նպատակով։  Եթե հաշվի առնենք միջնադարյան հասարակարգի աստվածակենտրոն և խիստ կրոնական էությունը, ապա պետք է փաստել, որ Սբ. Ծնունդը հունվարի 6-ին տոնելու ավանդույթը դիտարկվել է որպես հայ հասարակության ինքնության կարևորագույն պոստուլատներից մեկը: Միջնադարյան հայ մատենագրության մի ստվար հատված նվիրվել է տոնը այդ օրը նշելու գիտական հիմնավորումներին և այդ ուղղությամբ ստեղծվել է ահռելի քանակությամբ հակաճառական գրականություն: Հիմնավորման փորձերը ստանձնել են հայ գիտական մտքի այնպիսի երևելիներ, ինչպիսիք են Անանիա Շիրակացին, Հովհաննես Կոզեռնը, Հովհաննես Սարկավագը և այլք: Հայկական տեսակետը առաջինը գիտականորեն հիմնավորել է Անանիա Շիրակացին, իր կոթողային արժեք ունեցող «Քննիկոն» ժողովածուում (Ծննդյան ճառ): Չխորանանք դրա հետ կապված մատենագրական մանրամասների մեջ և ներկայացնենք մեկ այլ ուշագրավ տեղեկություն ևս:

Սբ. Ծննդյան հայկական հունվարի 6-ը և հռոմեական դեկտեմբերի 25-ը, ոչ այնքան պայմանավորված են այդ օրերից որևէ մեկում Հիսուս Նազովրեցու ծնված լինելու ստույգ կամ կասկածելի տեղեկատվության հետ, այլ այդ օրերի նշանակալիությունը արմատապես կապված է նախաքրիստոնեական ավանդույթների և տիեզերագիտական ուշագրավ երևույթների հետ:

Հունվարի 6-ը երկրի ընթացքի արեգակին ամենամոտ գտնվելու օրն է: Իսկ եթե հաշվի առնենք, որ Նազովրեցու ծննդյան ճշգրիտ օրվա շուրջ գիտությունը տրամաբանորեն լռում է, ապա այդ համաքրիստոնեական իրադարձության համար պետք է ընտրվեր որևէ համատիեզերական նշանակություն ունեցող խորհրդանշական իրադարձություն: Օրինաչափորեն Հիսուսը քրիստոնյաների համար պետք է ընկալվեր որպես խորհրդանշական արև: Հաշվի առնելով հատկապես հին հայերի՝ մեր նախնիների, վերաբերմունքը արևին և ընդհանրապես արևի պաշտամունքին, որը արդեն որպես «մարմնացեալ» Հիսուս փոխանցվեց քրիստոնեական շրջան, երևի թե կարելի է ընկալել համանման նախանձախնդիր վերաբերմունքը հունվարի 6-ի նկատմամբ:

Ակնարկի մեջ օգտագործելով հայեր եզրույթը, ամենևին էլ փորձ չի արվում տարանջատելու Կաթոլիկ հայերին, որոնք Սբ. Ծնունդը նշում են ինչպես հռոմեական եկեղեցին, պարզապես տվյալ իրավիճակում հաշվի է առնվել մեծամասնության սկզբունքը և պատմական գրեթե բոլոր շրջաններում բուն Հայաստանի (բացառությամբ արևմտյան նահանգների) բնակչության ճնշող մեծամասնության Առաքելական եկեղեցու հետևորդ լինելու հանգամանքը:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում