Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ են արել Իրաքին շարունակել սատարել «Իսլամական պետության» դեմ պայքարի միջազգային դաշնությանը։
Առաջնորդների համատեղ հայտարարությունը Twitter-ի իր էջում հրապարակել է բունդեսթագի պաշտոնական ներկայացուցիչ Շթեֆեն Զայբերթը։
«Մենք նաև հաստատում ենք մեր հավատարմությունը ԻՊ-ի դեմ պայքարը շարունակելուն։ Դրան առաջվա պես մեծ առաջնահերթություն է տրվում։ Այս առումով կոալիցիայի պահպանումը մեծ նշանակություն ունի։ Մենք կոչ ենք անում Իրաքի պետական մարմիններին շարունակել անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել կոալիցիային»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ առաջնորդները շարունակում են փոխգործակցությունը բոլոր կողմերի հետ՝ նպատակ ունենալով «նվազեցնելու տարածաշրջանում լարվածությունը»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրաքի կառավարությունը փաստաթուղթ է պատրաստում երկրի տարածքից արտասահմանյան զորքերը դուրս բերելու և ԻՊ դեմ պայքարող կոալիցիայի հետ, որը գլխավորում է ԱՄՆ-ը, հարաբերությունները խզելու վերաբերյալ։