Tuesday, 23 04 2024
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան

Մենակ չի եկել, որ մենակ գնա

2009 թ. գերմանացի հայտնի սոցիոլոգ Թիլման Ալերթի հետ զրույցի ընթացքում Սերժ Սարգսյանն իքնաբավությամբ և ինքնագոհությամբ ասում էր, որ Ղարաբաղի հարցի կարգավորումն իր երազանքն է, և եթե այն իրականություն դառնա, ապա ինքը հանգիստ կհեռանա քաղաքականությունից:

Եթե համադրում ենք Սերժ Սարգսյանի այդ հայտարարությունը և դրանք հաջորդած նրա մյուս, պաշտոնական հայտարարությունները, որ ժամանակն է կարգավորել Ղարաբաղի հակամարտությունը, որ ստատուս քվոյի պահպանումը դա հոխորտանք է, որ պետք է գնալ համարձակ քայլերի, որ պետք է, պետք է, պետք է, ապա եզրակացնում ենք, որ Սերժ Սարգսյանը պարզապես ամեն ինչ անում է քաղաքականությունից հեռանալու համար, եթե իհարկե նրա հայտարարություններն անկեղծ էին թե Ալերթի հետ զրույցի ընթացքում, թե նաև Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերի վերաբերյալ:

Սակայն այստեղ խնդիրը հետևյալն է, ինչ պետք է պարզել: Ի վերջո` Սերժ Սարգսյանի բուն ցանկությունը Ղարաբաղի հարցը կարգավորե՞լն է, թե՞ քաղաքականությունից հեռանալը: Բանն այն է, որ եթե նա ցանկանում է քաղաքականությունից հեռանալ, ապա հայ ժողովուրդը, թերևս, նրան չի նախատի, եթե հեռանա քաղաքականությունից առանց Ղարաբաղի հարցը կարգավորելու: Ավելին` երևի թե ժողովուրդը նույնիսկ շնորհակալություն հայտնի Սերժ Սարգսյանին և նաև այլևս օրենքով պատասխան չպահանջի նրանից այն ամենի համար, ինչ նա արել է Ռոբերտ Քոչարյանի հետ անցած տասը և միայնակ` անցած երեք տարվա ընթացքում: Բայց հնարավոր է նաև, որ Սերժ Սարգսյանը քաղաքականությունից հեռանալու մասին խոսում է բոլորովին այլ համատեքստում: Ըստ երևույթին, Սերժ Սարգսյանին միջազգային հանրությունը Հայաստանի նախագահի պաշտոնում, այսինքն` քաղաքականության մեջ հանդուրժում է միայն նրա համար, որ նա կարգավորի Ղարաբաղի հարցը, այսինքն` կատարի այն, ինչ հարցի կարգավորման համար առաջարկում են միջնորդները, և որոնց տրամաբանությունը Հայաստանի միակողմանի զիջումներն են: Եվ Սերժ Սարգսյանը այս մասով ուղղակի անկեղծ է, որ հենց կատարի իր առաքելությունը, անմիջապես կհեռանա: Սակայն կա հարցի մյուս կողմը:

Արդյո՞ք Սերժ Սարգսյանը կարող է հեռանալ քաղաքականությունից` հաշվի առնելով այն «բեռը», որ նա «շալակել» է քաղաքականության մեջ եղած մոտ երկու տասնամյակի ընթացքում: Հազիվ թե: Բանն այն է, որ այդ բեռը միայն Սերժ Սարգսյանինը չէ, հետևաբար նա չի կարող միայնակ կայացնել քաղաքականությունից հեռանալու որոշում, առավել ևս, որ նա միայնակ չէ, որ նստել է հանրապետության նախագահի աթոռին: Նրան այդ գործում օգնել են թաղային և կրիմինալ հեղինակություններ, օլիգարխներ, զանազան կլաններ: Իսկ նրանք Սերժ Սարգսյանին հաստատ չեն օգնել, որ Ղարաբաղի հարցը լուծի և հեռանա, այլ օգնել են, որ նա մնա և շարունակաբար լուծի հասարակության և օրենքի հետ ունեցած և ունենալիք իրենց հարցերը: Իսկ Ղարաբաղի հարցը այս պարագայում հանդիսանում է այդ նպատակով քաղաքականության մեջ Սերժ Սարգսյանի մնալու երևի թե միակ ռեսուրսը, որ կարող է ծառայեցնել գոնե արտերկրում նախագահ ընկալվելու համար: Այնպես որ, Սերժ Սարգսյանը կամ անկեղծ չէ, երբ հայտարարում է, որ իր երազանքը Ղարաբաղի հարցը լուծելն է և ամեն ինչ պետք է անի այդ ուղղությամբ, կամ անկեղծ չէ, երբ հայտարարում է, որ հենց հարցը լուծեց հեռանալու է քաղաքականությունից:

Լուսանկարը` bravo.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում