Իրանը հայտարարել է իրանական իշխանությունների և վեց միջնորդ-երկրների միջև 2015 թ.-ին կնքված միջուկային գործարքից ամբողջովին դուրս գալու մասին, հաղորդում է Associated Press-ը:
Իրանի պետական հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իրանն այլևս չի հետևի միջուկային գործարքով հաստատված ոչ մի սահմանափակման:
Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանին սպանվել է Բաղդադում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով:
Դրանից առաջ Իրանը քայլ առ քայլ հրաժարվում էր միջուկային գործարքի պայմաններից այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս եկավ համաձայնագրից 2018-ի մայիսին: Համաձայնագիրը ստորագրած մյուս երկրները պնդում էին դրա պահպանմանը: