Իրաքի խորհրդարանը, Բաղդադում ԱՄՆ զորքերի կողմից իրանցի գեներալ Քասեմ Սոլեյմանիի սպանությունից հետո, բանաձև է ընդունել՝ երկրից արտասահմանյան զորքերը դուրս բերելու կոչով:
Խորհրդարանը նաև հաստատել է ցանկացած պատրվակով երկրի տարածքով օտարերկրյա զորքերի տեղաշարժի արգելքը:
Իրաքում այժմ 5000 ամերիկյան զինվորականներ կան, որոնք հիմնականում հանդես են գալիս որպես խորհրդականներ: