Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Փաշինյանը սահմանեց օրակարգը․ Հայաստանը չի կարող ներքաշվել հակաիրանական, հակամերիկյան գործողությունների մեջ

Այսօր իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջավադ Զարիֆի միջև: Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ, նախարարներ Մնացականյանն ու Զարիֆը քննարկել են վերջին օրերին Բաղդադում մարդկային զոհերի հանգեցրած դեպքերի հետևանքով մերձավորարևելյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Զոհրաբ Մնացականյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյայի վախճանի կապակցությամբ: ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է հետագա լարվածության կանխումը և խաղաղ միջոցներով իրադրության լիցքաթափումը: Հայաստանի ԱԳ նախարարն ընդգծել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործությունը իր բոլոր գործընկերների հետ տարածաշրջանային կայունության և անվտանգության ուղղությամբ:

Երկու երկրներ ԱԳ նախարարների հեռախոսազրույցի մասին առաջինը տեղեկացրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել է, որ մի խումբ երիտասարդների, այդ թվում՝ Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի հետ բարձրանում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ լեռը, որը համարում է ուղերձ՝ ի նշան տարածաշրջանի խաղաղությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում երկու նախարարները քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի արտաքին գործերի նախարարը ցավակցություն է հայտնել Իրանի կառավարությանը և ժողովրդին մարդկային զոհերի հանգեցրած իրավիճակի կապակցությամբ: Գիտեք, որ Իրանը մեզհամար բարեկամ երկիր է, Միացյալ նահանգները մեզ համար բարեկամ երկիր է և այս իրավիճակում մենք չենք կարող ներքաշվել հակաիրանական գործողությունների մեջ, մենք չենք կարող ներքաշվել նաև հակաամերիկյան գործողությունների մեջ և մեր ուղերձն այն է, որ Իրանի և Միացյալ նահանգների մեր գործընկերները զերծ մնան այնպիսի քայլերից, որոնք կվատթարացնեն առանց այն էլ լարված իրավիճակը մեր տարածաշրջանում և միջազգային հարաբերություններում»,- ասել է Փաշինյանը:

Ավելի ուշ վարչապետն Արտանիշի բարձունքից ողջույններ է հղել իր գործընկերներին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:

«Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատանա: Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր ժողովուրդների և երկրների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ: Ուրախ եմ, որ մեր քայլարշավի բոլոր մասնակիցները համաձայն են: Մեր վերելքը դեպի Արտանիշ նվիրված է դրան»,- ասել է նա:

Փաշինյանը կատարել է, ըստ էության, ամենակարևոր արձանագրումները՝ ընդգծելով, որ Հայաստանը տարածաշրջանային խաղաղության օրակարգի կրողն է ու չի կարող ներքաշվել իրանա-ամերիկյան հակադրության մեջ։ Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը գործնականում չի կարող ազդել ծավալվող իրադարձությունների վրա, մյուս կողմից՝ իր վրա կրելով խորացող էսկալացիայի հնարավոր հետևանքները։ Այս իրավիճակում Հայաստանի իշխանությունը պարտավոր է իրականացնել բազմաշերտ, ակտիվ դիվանագիտական գործունեություն՝ մեր երկիրը հնարավոր ռիսկերից հեռու պահելու, ֆորս-մաժորային իրավիճակներին պատրաստ լինելու նպատակով։ Մեծ իմաստով՝ Փաշինյանի թիմն այս օրերին հենց դրանով էլ զբաղված է ու գոնե առայժմ տեսանելի չեն էական սխալներ։ Գուցե որդեգրված մարտավարությունը կամ գործելաոճն որոշակի շտկումների անհրաժեշտություն ունեն, սակայն սկզբունքորեն անընդունելի են նախկին համակարգի ներկայացուցիչների կողմից հնչող քննադատությունները, որոնք բխում են ոչ թե Հայաստանի անվտանգության օրակագից, այլ սպասարկում են խմբային շահեր կամ իշխանությանը փորձում են դրդել քայլերի, որոնք վերացնելու են պաշտոնական Երևանի դրական չեզոքությունը գլոբալ հակադրության գործընթացում։ Իշխանությունը, բարեբախտաբար, առայժմ չի տրվել սադրանքների։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում