ԱՄՆ-ը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանի 52 օբյեկտներին, ինչի մասին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հայտարարել է Իրանի զինված ուժերի հրամանատար Աբդուլրահիմ Մուսավին:
«Հետագայում հնարավոր հակամարտության ընթացքում, որի համար կասկածում եմ, որ նրանց համարձակությունը բավականացնի, պարզ կդառնա՝ ինչ վայրի կվերաբերեն այդ թվերը՝ 5 և 2»,- նրա խոսքերն է մեջբերում IRIB հեռուստառադիոընկերությունը:
Ավելի վաղ Թրամփը խոստացել էր «արագ և ուժեղ» հարված հասցնել Իրանի 52 թիրախներին, եթե գրոհի ենթարկվեն ամերիկացիները: Սպառնալիքները հնչել են այն բանից հետո, երբ Իրանում խոստացան վրեժխնդիր լինել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար՝ գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան համար: