Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Թրամփի կոշտ պատասխանը Թեհրանին․ տարածաշրջանը՝ չհայտարարված պատերազմի ռեժիմում

Իրաքում սպանված Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի ֆետիշացման գործընթացն Իրանում շարունակվում է։ Զինվորականները, քաղաքական գործիչները՝ հետևելով Այաթոլլա Համեյնիի հայտարարությանը, ԱՄՆ-ին սպառնում են կոշտ պատասխանով։ Օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը հաստակեցրել է հակառակորդի հնարավոր 35 թիրախները, այդ թվում՝ Թել-Ավիվը։ Կորպուսի հրամանատարը չի բացառել անգամ, որ կթիրախավորվեն Պարսից ծոցում գտնվող ամերիկյան ռազմանավերը։

Փորձագետները, սակայն, կարծում են, որ Թեհրանը ձեռնպահ կմնա ուղղակի առճակատումից ու շեշտը կդնի ասիմետրիկ պատասխանի վրա ու, թերևս, մնում է ենթադրել՝ ինչպիսին կլինի այն։

Բաղդադի «կանաչ գոտում», որտեղ գտնվում են կառավարական շենքերը և դիվանագիտական ներկայացուցչությունները, այդ թվում՝ Իրաքում ԱՄՆ դեսպանատունը, երեկ պայթյուն է տեղի ունեցել։ Արդյունքում վիրավորվել է հինգ մարդ:

Բացի այդ, ըստ Sky News Arabia հեռուստաալիքի, Բաղդադի հյուսիսում տեղակայված «Բալադ» ավիաբազան հրետակոծվել է երկու «Կատյուշա» տեսակի հրթիռներով: Նշվում է, որ այն օգտագործվում է ԱՄՆ-ի զինված ուժերի կողմից:

Վաշինգտոնն այս գործողությունների արձագանքում է թե հրապարակային քաղաքականության մակարդակում, թե ռազմական հարթության վրա։

Ամերիկայի Միացյալ Նահանգները սկսել է 82-րդ օդադեսանտային դիվիզիայի անձնակազմի 4 հազար զինծառայողի տեղակայումը Քուվեյթում։ Associated Press գործակալությունը հայտնել է, որ այդ ստորաբաժանումն ուղարկվում է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմական ներկայացվածությունն ավելացնելու համար՝ Իրաքում Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հետևանքով լարվածության աճի պայմաններում։

Իսկ ժամեր առաջ Դոնալդ Թրամփն իր Twitter-ում կոշտ արձագանքել է Թեհրանից հնչող հայտարարություններին։

ԱՄՆ նախագահը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին:

ԱՄՆ նախագահը նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ:

«ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- թվիթերյան գրառումների շարքը եզրափակել է Թրամփը։

BBC գործակալությունը գրում է, որ «Իրանական մշակույթի համար» կարևոր թիրախների հիշատակումը ենթադրում է թիրախների շատ ավելի լայն շրջանակ, քան պարզապես ղեկավարությունը, ռազմական կամ տնտեսական օբյեկտները:

Այսպիսով՝ տարածաշրջանն, ըստ էության, գտնվում է չհայտարարված պատերազմի ռեժիմում։ Այլ խնդիր է, որ ժամանակակից աշխարհում պատերազմը շատ ավելի ընդգրկուն հասկացություն է ու չի կարող սահմանափակվել միայն երկու հակամարտ կողմերի բանակների ուղղակի հակադրությամբ։ Այս իմաստով՝ զարգացումները շատ ավելի անկանխատեսելի են, որոնք Մերձավոր Արևելքում առաջացրել են էսկալացիայի ամենաբարձր մակարդակը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում