ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը, հարձակվելու դեպքում, կբախվի նորագույն ռազմական տեխնիկայի, որի վրա ԱՄՆ-ը ծախսել է «2 տրիլիոն դոլար»:
«Միացյալ Նահանգները օրերս 2 տրիլիոն դոլար է ծախսել ռազմական տեխնիկայի վրա»,- գրել է նախագահը Twitter-ում: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը իր հզորությամբ չունի իրեն հավասար երկիր:
Թրամփը հավելել է, որ Իրանի հարձակման դեպքում ԱՄՆ-ը նրանց ուղղությամբ կհասցնի իր ուժգնությամբ աննախադեպ հարված:
«Եթե Իրանը հարձակվի ամերիկյան բազայի կամ ցանկացած ամերիկացու վրա, այդ միանգամայն նոր հրաշալի սարքավորման մի մասը մենք կուղարկենք նրանց ուղղությամբ… և առանց տատանվելու»,- հայտարարել է Թրամփը: