ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտանիշի բարձունքից ողջույններ հղեց իր գործընկերներին՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիին և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
«Ես համոզված եմ, որ երկու առաջնորդները իմաստուն կգտնվեն այս իրավիճակում և թույլ չեն տա, որ իրավիճակն ավելի վատանա: Մեր բոլոր ծառայությունները պետք է նվիրված լինեն մեր ժողովուրդների և երկրների զարգացմանը՝ փոխադարձ հարգանքի, խաղաղության, կայունության տրամաբանության մեջ: Ուրախ եմ, որ մեր քայլարշավի բոլոր մասնակիցները համաձայն են: Մեր վերելքը դեպի Արտանիշ նվիրված է դրան»,- ասաց նա: