Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար՝ գեներալ Հոսեյն Սալամին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների կողմից իրանցի զինվորական հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանության պատասխանը իր մեջ ներատում է Թեհրանի ռազմավարական վրեժը: Այս մասին նա ասել է պետական հեռուստատեսության եթերում՝ հաղորդում է Fars-ը:
Սալամին հստակեցրել է, որ արդյունքում Իրանը վերջ կդնի ԱՄՆ-ի ներկայությանը Մերձավոր Արևելքում: «Այդ ակտը կունենա լայն աշխարհագրություն՝ որոշակի ներգործությամբ»,- հավելել է նա:
Գեներալի խոսքով՝ Իրանի իշխանությունները ոչնչի առաջ կանգ չեն առնի՝ իրականացնելու համար այդ նպատակը: