Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Ովքե՞ր են սպառնում Հայաստանի անվտանգությանը․ Փաշինյանի կոշտ արձագանքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն» հարթակը երեկ երեկոյան գրել է, որ ադրբեջանական լրատվամիջոցներն ակտիվորեն տարածում են հերթական ապատեղեկատվությունը՝ փորձելով վնասել Հայաստանի և Իրանի բարեկամական հարաբերություններին։ «Օգտվելով այս օրերին Իրանում ստեղծված իրավիճակից` ադրբեջանական քարոզչամեքենան տեղեկություններ է տարածում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական նամակ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին` ԻՀՊԿ «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ։ Հարկ է նշել, որ սա ադրբեջանցիների հերթական փորձն է՝ վնասելու հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։ Վարչապետ Փաշինյանը նմանօրինակ բովանդակությամբ որևէ նամակ չի հղել ԱՄՆ նախագահին։ Հատկանշական է, որ «սկզբնաղբյուր» ադրբեջանական մամուլը հղում է կատարում Դիանա Հարությունյան անունով ֆեյսբուքյան կեղծ օգտատիրոջը, որը զբաղվում է սուտ տեղեկությունների տարածմամբ»,- գրել է «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը։

Անշուշտ, դժվար է հստակ պնդել «Դիանա Հարությունյան»-ը, հայկական շրջանակներո՞ւմ ծնված, թե՞ հենց Բաքվում մոգոնված սադրանք է, սակայն ակնհայտ է, որ այս «գրառումը» Ադրբեջանի իշխանությունների կողմից օգտագործվում է բավականին հեռահար նպատակներով, այլ խոսքով՝ հարևան երկրում տարածաշրջանային նոր էսկալացիան փորձում են օգտագործել ԼՂ հարցում որոշակի դիվիդենտներ ստանալու նպատակով։ Պատահական չէ, որ երեկ ուշ երեկոյան ակնհայտ այս սադրանքին արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում, որում մասնավորապես ասված է․ «1. Հայալեզու կեղծ (ֆեյք) էջը կեղծ լուր է տարածում, թե ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին շնորհավորել եմ հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար: 2. Այս լուրը արագ հայտնվում է ադրբեջանական մամուլում և դառնում օրվա թրենդ: 3. Ադրբեջանական մամուլից լուրը հայտնվում է իրանական մամուլում և դառնում որոշ ուժերի հակահայկական ներշնչանքի աղբյուր: Սա այն դեպքն է, երբ խոսքի կեղծ «ազատությունը» սպառնալիք է ստեղծել մեր ազգային անվտանգության համար: Լուրի հեղինակները և նրանց շարժառիթները պետք է պարզվեն»:

Սխալ է կարծել, որ Նիկոլ Փաշինյանի կոշտ արձագանքը պայմանավորված էր միայն կեղծ օգտատիրոջ «գրառմամբ» ու դրա հենքով ադրբեջանական քաչրոզչամեքենայի սադրանքով, որովհետև վերջին օրերին «ֆեյքի» կարգավիճակով Հայաստանի անվտանգությանն, ինչքան էլ տարօրինակ է, սպառնում են նաև Արցախի գեներալիտետի հայտնի շրջանակները։ «Սուլեյմանիի սպանությունը ավանտյուրա է ընդդեմ տարածաշրջանում կայունության պահպանմանը և ահաբեկչության դեմ տարվող պայքարին»,- նախօրեին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամանյանը, որին երկրորդել է Արցախի մեկ այլ գեներալ՝ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը: Ավելորդ է նշել այս երկու գեներալների առնչությունը հայաստանյան հին համակարգին ու գրեթե վստահաբար կարող ենք պնդել, որ համակարգված ձևով փորձ է արվում՝ այս դեպքում էլ, ստվերել հայ-ամերիկյան հարաբերությունները, ընդ որում՝ ակնհայտորեն սիրաշահելով Մոսկվային։ Ու սա այն դեպքում, երբ ԱՄՆ-ը հանդիսանում է Մինսկի խմբի համանախագահ երկիր, ԱՄՆ-ը աշխարհի միակ երկիրն է, որը շարունակում է Արցախին ուղիղ օգնություն հատկացնել, և վերջապես ԱՄՆ-ի 9 նահանգներ ճանաչել են Արցախի անկախությունը։

Արցախի գեներալիտետի ինքնագործունեությունն, իհարկե, արագ կանխվեց՝ Արցախի ԱԳՆ հավասարակշտված հայտարարության միջոցով, սակայն անզեն աչքով էլ նկատելի է, որ հայկական միջավայրում պահպանվում է ապակայունացնող շատ լուրջ ներուժ, որը պատրաստ է տարածաշրջանային ֆորս-մաժորային իրավիճակների ժամանակ Հայաստանի անվտանգությունը զոհաբերել՝ երրորդ երկրին հաճոյանալու կամ ներքաղաքական փոքր խնդիրներ լուծելու նպատակով։ ԱՄՆ-Իրան հակամարտության այս հանգրվանում հակաամերիկյան կամ հակաիրանական դիրքորոշում որդեգրելն ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։ Բարեբախտաբար, այս գիտակցումը իշխանության վերնախավաում առկա է, սակայն նաև համարժեք պատասխանի պետք է արժանան այն ուժերը, որոնք բացահայտորեն դիմում են քաղաքական սադրանքի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում